Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 ապր 2018 14:19

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր ուսանողական «Զաչոտնիկը». Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր ուսանողական «Զաչոտնիկը». ԼուսանկարներՆիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ուսանողական զաչոտնիկը և գրառում է կատարել:
 
Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։
1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտրորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։
Ուսումնառության ընթացքում, որն ըստ էության անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառության հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար։
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր ուսանողական «Զաչոտնիկը». Լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր ուսանողական «Զաչոտնիկը». Լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր ուսանողական «Զաչոտնիկը». Լուսանկարներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր