ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

29 ապր 2018 15:15

Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. Տեսանյութ

Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. ՏեսանյութՆիկոլ Փաշինյանին շատ հստակ ասվել է՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ: Այս մասին  ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով  ԱԺ-ում Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը:
«Նաեւ կոչ ենք արել եւ առաջարկել, որ ճանապարհների փակումը դադարեցվի, որ մենք հանգիստ ձեւով մայիսի 1-ին գնանք ընտրության: Փաշինյանը մեկ ժամվա ընթացքում ինձ պատասխանելու է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ ժողովրդի թեկնածուի օգտին է քվեարկելու, ՀՅԴ-ն նույնպես նշել է, որ Փաշինյանի օգտին կքվեարկեն, արդյոք կարող ենք դրանից ենթադրել, որ մայիսի 1-ին ՀՀԿ-ն Փաշինյանին կողմ կքվեարկի, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Կարող եք ենթադրել, որ մենք չենք խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ»:
Վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր