Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

29 ապր 2018 19:10

Սփյուռքն այլեւս չի տատանվի Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում. Սերժ Թանկյան

Սփյուռքն այլեւս չի տատանվի ներդրումներ կատարել Հայաստանում, ինչպես եղել է անցյալում: Այս մասին New Europe-ի հետ հարցազրույցում հայտարարել է ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին:
Նրա խոսքով՝ երկրում ավելի թափանցիկ մթնոլորտ ստեղծելու դեպքում հնարավոր է արտասահմանից մեծ հոսք ակնկալել: «Հասարակության բոլոր մակարդակներում կոռուպցիան կործանարար էր, հիասթափեցնող եւ վերջնարդյունքում բնակչության արտագաղթի հանգեցրեց»,- ասել է նա: Թանկյանի կարծիքով՝ իշխանության վերին շերտերում միշտ կոռուպցիա կա. «Լավ է, երբ դա միջին դասի մարդկանց վրա չի ազդում արդարադատության հարցերում, ոստիկանությունում խախտումներում, քվեարկության եւ այլ ոլորտներում, որտեղ մարդիկ ստիպված են կաշառք տալ՝ աշխատանք ստանալու կամ հարց լուծելու համար»:
Թանկյանը հույս է հայտնել, որ Հայաստանը սփյուռքի առաջարկների եւ գործողությունների համար ավելի հրապարակային կդառնա: «Վերջիվերջո՝ մենք մարդիկ ենք, որ տարանջատվել ենք Ցեղասպանության վերքով, կայսրությամբ, կոռուպցիայով եւ տնտեսական ստագնացիայով: Մինչեւ հիմա ռեժիմը ցանկանում էր սփյուռքը տեսնել, բայց նրան չէր լսում (զբոսաշրջություն՝ քաղաքական մասնակցության փոխարեն): Սա կփոխվի, քանի որ սփյուռքն օժտված է հարուստ փորձով, հատկապես արտաքին քաղաքականության, շփումների, արտասհամանյան երկրներում լոբբինգի եւ այլ ոլորտներում: Հայաստանը սփյուռքին ավելի լավ հասանելիություն կունենա ուժերի լավագույն հավասարակշռության դեպքում»,- կարծում է Թանկյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր