ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

30 ապր 2018 09:45

ԵՊՀ-ն պատրաստ է դիմել ԿԳՆ Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տալու հարցով (ֆոտո)

Երեւանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիպլոմի վերաբերյալ։
«Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաեւ մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երեւանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման եւ դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:
Միեւնույն ժամանակ Երեւանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, թե իրեն համալսարանից հեռացնելու որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իր լրագրողական գործունեության, մամուլում իր հեղինակած մի շարք հոդվածների հետ։ «Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը»,- ասել է Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր