Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

30 ապր 2018 11:20

Ինչո՞ւ այլևս Փաշինյանը չի բարձրացնում ԵՏՄ-ից դուրս գալու հարցը. նրա պարզաբանումը

Ինչո՞ւ այլևս Փաշինյանը չի բարձրացնում ԵՏՄ-ից դուրս գալու հարցը. նրա պարզաբանումըԵս հայտարարել եմ, որ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու, բայց չենք ասում, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան. մենք բոլոր այդ խնդիրները ԵՏՄ անդամ երկրների հետ կքննարկենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որին «Ելք» խմբակցությունն արդեն իր նիստում առաջադրել է վարչապետի թեկնածու:
Հիշեցմանը, որ ժամանակին «Ելք» խմբակցությունը Աժ-ում բարձրացրել էր ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը, հիմա հրաժարվե՞լ եք ԵՏՄ-ից դուրս գալու ձեր դիրքորոշումից, Փաշինյանը նշեց. «Երբ դու ընդդիմություն ես, ընդդիմությունը հնարավորություն չունի այս կամ այն կառույցում եղած պրոբլեմները քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, այսինքն համապատասխան երկրների իշխանությունների հետ: Ընդդիմության պարագայում դա տարբերակներից մեկն է, որպեսզի խնդիրները բարձրաձայնվեն և համապատասխան արձագանք ստանան: Երբ դու իշխանություն ես, հնարավորություն ունես այդ բոլոր պրոբլեմները համապատասխան փաստաթղթերով գնալ և քննարկել գործընկեր երկրների հետ և համբերատար, երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել: Ես համոզված եմ, որ մեր քննարկումների արդյունքում մենք դրական արդյունքներ կունենանք»:
Այսինքն ԵՏՄ-ից դուրս գալու հարցն առկախվա՞ծ է, թե դիրքորոշման փոփոխություն է եղել, հարցին էլ արձագանքեց. «Ես հայտարարել եմ, որ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու, բայց չենք ասում, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան. մենք բոլոր այդ խնդիրները ԵՏՄ անդամ երկրների հետ կքննարկենք: Այս դեպքում խոսքը «Ելք» խմբակցության մասին չէ, այլ Հայաստանի հնարավոր պոտենցիալ նոր կառավարության դիրքորոշման մասին է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր