ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ          «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է փոսը       Հունիսի վերջը բարենպաստ ժամանակահատված կլինի այս կենդանակերպի նշանների համար    

30 ապր 2018 15:30

Արարատցիները հանրահավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Փաշինյանի

Արարատ քաղաքում հանրահավաք է անցկացվում ի աջակցություն շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած շարժմանը։ Հանրահավաքի ժամանակ մի շարք արարատցիներ հանդես եկան ելույթներով։
Ելույթների ժամանակ կարմիր թելի պես անցնում էր միտքը, որ արտահերթ ընտրություններ են լինելու, այս անգամ պետք է տեղի ունենան անկաշառ, արդար ընտրություններ, ինչպես նաեւ այլեւս Հայաստանի քաղաքական մշակույթում չպետք է գրանցվեն բռնաճնշումներ։
Արարատցիները իրենց ելույթներում մատնանշում էին երկրի ծանր վիճակը եւ շեշտում, որ հայ ժողովուրդը պետք է հաղթահարի այս փուլն ու առաջ շարժվի դեպի ազատ եւ երջանիկ Հայաստան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր