Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»          Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների       Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

30 ապր 2018 17:34

Ինձ ԱԱԾ-ն առեւանգել ու տարել է անհայտ ուղղությամբ. Փաշինյանը՝ Բաբլոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀԿ խմբակցության հետ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերջինիս մի քանի հարցեր տվեց, նախ նշեց՝ կարճ են հարցերը, ակնկալում է կարճ պատասխաններ:
«Դուք ունեի՞ք հավաքներ ազատ կազմակերպելու հնարավորություն»,- հարցրեց նա: Փաշինյանը դրական պատասխան տվեց: Հաջորդ հարցն էր՝ ունեցել է խոսքի ազատություն, Փաշինյանը պատասխանեց, որ միշտ է ունեցել է խոսքի ազատություն: 3-րդ հարցն էր՝ ժողովուրդն ունեցել և կարողացել է ազատ կամարտահայտվել, Փաշինյանը կրկին դրական պատասխանեց՝ նշելով, որ ժողովուրդը միշտ էլ ունեցել է դրա իրավունքը: Բաբլոյանը հարցրեց՝ այս ամենը ժողովրդավարության դրսևորում է, թե՝ ոչ: Փաշինյանն արձագանքեց՝ այո, բայց չի հասկանում, թե ինչի համար են այս հարցերը: Բաբլոյանը շարունակեց, թե այդ ժողովրդավարությունը 2008 թվականից հետո է առաջացել, ինչի հետ Փաշինյանը չհամաձայնեց:
«Ինձ ԱԱԾ-ն և ոստիկանության օպերատիվ խումբը առևանգել ու տարել է անհայտ ուղղությամբ, ինչի՞ եք այդ հարցերը տալիս, ՀՀ քաղաքացին վեր է կացել ու նվաճել, եթե մտածում եք, որ որևէ մեկին պետք է շնորհակալություն հայտնենք, կարող եմ քաղաքավարությունից ելնելով հայտնել, բայց դա ՀՀ քաղաքացիների ձեռքբերումն է»,- ասաց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր