Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

30 ապր 2018 19:48

Բիզնեսը պետք է առանձնացած լինի պետական ապարատից, երկիրը պետք է ազատվի այս հոգեբանությունից. Տեսանյութ

Բիզնեսը պետք է առանձնացած լինի պետական ապարատից, երկիրը պետք է ազատվի այս հոգեբանությունից. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և միջազգային փորձագետ Աշոտ Հայրապետյանը խոսեցին Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին և մատնանշեցին քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները:
Գագիկ Մակարյանը նոր վարչապետի առաջնային քայլերից է համարում այն, որ պետք է բացառել պաշտոնյաների սերտաճումը բիզնեսի հետ. «Բիզնեսը պետք է առանձնացած լինի պետական ապարատից, երկիրը պետք է ազատվի այս հոգեբանությունից։ Եկող իշխանությունը և պատգամավորները սա պետք է հաշվի առնեն և նույն սխալները չկրկնեն»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Անդրադառնալով մայիսի 1-ին ԱԺ-ում  կայանալիք վարչապետի ընտրություններին Գագիկ Մակարյանը ասաց, որ զարգացումներից դատելով միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է լինելու և իշխող կուսակցությանը կոչ արեց խելամիտ կեցվածք դրսեվորել՝ որքան շուտ այս ստեղծված վիճակը ավարտվի, այնքան ավելի լավ կլինի. «Եթե Հանրապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի թեկանծությունը վարչապետի պաշտոնում բոյկոտի, ապա ցույցերը և երթերը կշարունակվեն, ինչը վատ ազդեցություն կթողնի երկրի վրա»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի թիմի և կադրային քաղաքականության մասին Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը կադրային ջարդ չի անելու ու հնարավոր է նոր երիտասարդ կադրերով ավելի լավ կառավարում  կազմակերպի. «Ես ուզում եմ հիշեցնել, որ հայկական կադրերով ամբողջ աշխարհն է հիանում։ Եթե կարողանում են այլ երկրներում աշխատել և կայանալ, ինչո՞ւ չեն կարող Հայաստանում աշխատել։ Հսկայական պոտենցիալ կա երիտասարդների շրջանում, ովքեր այս պայմաններում չէին կարողանում իրենց ռեալիզացնել, հիմա հնարավորություն է ստեղծվում երիտասարդ կադրերի համար իրենց ազնվությամբ, իրենց լեզուների իմացությամբ, իրենց մոտիվացիայով իրացնել գիտելիքները»։
Ինչ վերաբերվում է սեփականության իրավունքի ու բիզնեսից հաշվեհարդար չտեսնելու երաշխիքի տրամադրմանը Գագիկ Մակարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս պետք է հստակեցնի ու վստահեցնի, որ նրա հնարավոր հաղթանակը վարչապետի ընտրություններում  սպառնալիք չի ներկայացնում Հանրապետական կուսակցության անդամների հետ կապված խոշոր բիզնեսներին. «Հակառակը, նրանք պետք է հասկանան, որ կաշխատեն ավելի բարենպաստ պայմաններում, օրինակ ստիպված չեն լինի ֆինանսավորել այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավը։ Լավ է թե վատ, բայց նրանք ձեռնարկություններ, աշխատատեղեր են ստեղծել, կարևոր դեր են խաղում երկրի բյուջեի և ՀՆԱ–ի ձևավորման գործում։ Հետևաբար, նրանց վենդետայի ենթարկելը հղի է լուրջ տնտեսական հետեւանքներով»,–նշել է Գագիկ Մակարյանը։
 
Միջազգայնագետ Աշոտ Հայրապետյանն էլ  մատնանշում է միջազգային փորձը և համոզմունք հայտնում, որ որևէ դեպքում չպետք է լինի գույքի բռնագրավում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր