Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

01 մայիս 2018 14:09

«Շնորհակալություն չպիտի՛ հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, բանտերում չեք թունավորել». Փաշինյան

«Շնորհակալություն չպիտի՛ հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, բանտերում չեք թունավորել». Փաշինյան Խորհրդարանում  վարչապետ ընտրության  հարցի քննարկման ընթացքում ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ մեղմորեն արդեն պաշտպանում է ՀՀԿ-ի արտաքին քաղաքական գիծը ու հարցրեց՝ արդյոք սա չի՞ ենթադրում, որ երբ իշխանության գա, ներքին քաղաքականության, տնտեսական հարցերում այս պաթոսից վերանալով նորից չի փոխի 180 աստիճանով իր դիրքորոշումները: «Իշխանությունների հանդուրժողականության շնորհիվ չի՞, որ ստեղծվել է այս բարենպաստ միջավայրը՝ քաղհասարակություն, ազատ մամուլ, ժողովրդավարություն, որտեղ դուք կարողացաք որոշակի հաջողություն գրանցել»,-հարցրեց նա:
Փաշինյանը պատասխանեց, որ ԵԱՏՄ-ի անդամակցումը արդեն իրողություն է եւ այդ իրողության հետ ցանկացած իշխանություն պետք է հաշվի նստի, անթույլատրելի են հիմա կտրուկ շրջադարձները: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, նա ասաց. «Այն, ինչ ունի ՀՀ քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ, որովհետեւ անկախությունից ի վեր քաղաքացիական ակտիվիստները այն տարածքը, որն այսօր ունեն, սանտիմետր առ սանտիմետր, միլիմետր առ միլիմետր ազատագրել են ապօրինության եւ բեսպրեդելի շրջանակներից: Այդ ընթացքում զոհվել են ՀՀ տասնյակ քաղաքացիներ, բանտերում են հայտնվել հարյուրավոր քաղաքացիներ, եւ թող որեւէ ՀՀԿ-ական չակնկալի, որ պիտի շնորհակալություն հայտնենք, որ մեզ «պադյեզդներում» չեք գնդակահարել, որ մեզ բանտերում չեք թունավորել:
Որեւէ մեկը թող չակնկալի, որ մենք մեր հաղթանակների եւ սկզբունքների համար պիտի շնորհակալություն հայտնի որեւէ մեկին, այդ ամենը մենք նվաճել ենք սեփական քրտինքի, տառապանքների շնորհիվ, մեր ընտանիքին, երեխաներին զրկանքների ենթարկելու հաշվին»: Աճեմյանն արձագանքեց՝ մենք այլեւս խորհրդարանական երկրում ենք ապրում եւ մեծ է այն բեռը, որն ուզում եք վերցնել, համոզվա՞ծ եք, ձեր հայրն էլ չի ուզում, որ դուք դառնաք վարչապետ, համոզվա՞ծ եք, որ այդ բեռն ուզում եք տանել, համոզվա՞ծ եք, որ այն քարոզչամեքենան, որն այսօր ձեզ հերոսացնում է, վաղը չի զրոյացնելու ձեզ: Փաշինյանը պատասխանեց. «Ես որեւէ գործ չեմ սկսում, եթե համոզված չեմ լինում, որ այդ գործը կարող եմ տանել մինչեւ վերջ: Որեւէ մեկին հիմք չեմ տվել իմ քաղաքական կենսագրության ընթացքում այլ կերպ մտածելու» 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր