Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 մայիս 2018 14:39

Ես 15 անգամ հերքել եմ այդ տեղեկությունը...Նիկոլ Փաշինյանն՝ Արման Սաղաթելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ հատուկ նիստին Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանի հարցին, թե սոցցանցերում շրջանառվում է մի ինֆորմացիա` Նիկոլ Փաշինյանը լուսանկարով, որտեղ պատգամավորը «Հայկական ժամանակ» թերթի 2001թ. հրապարակման մեջ խոսում է ՀՀ  կողմից օկուպացված տարածքների մասին։ 
«Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշի»,-մեջբերում է արել Արման Սաղաթելյանն ու ասել է, որ փորձում է հասկանալ՝ արդյոք այսօր ևս վարչապետի թեկնածուն նույն կարծիքի է։

«Պարոն Սաղաթելյան, արդեն տեւական ժամանակ է` իմ նկարով շրջանառության է մեջ է դրվել այդ հրապարակումը սոցիալական ցանցերում ու այս ընթացքում ես տասնհինգ անգամ հերքել եմ այդ տեղեկությունը` տեղադրելով «Հայկական ժամանակ»-ի նույն թվականի հրապարակման իրական լուսապատճենը, որտեղ ձեր ասած որեւէ նախադասություն գոյություն չունի։ Դե, ակտիվ լինելով սոցցանցերում, տեղյակ եք իմ հերքումների մասին, այդ հրապարակումների մասին ու հիմա, երբ նման հարցեր եք տալիս ու դեզինֆորմացիներ եք տարածում, դա նշանակում է, որ դուք ու ձեր թիմն է դրա հետևում կանգնած։ Ձեզ կոչ եմ անում դադարեցնել դոզինֆորմացիայի տարածումը։ Իմ տեղեկություններով ՀՀԿ որոշ շրջանակներ ԼՂ հետ կապված որոշ հայտարարություններ վերագրում են ինձ, հատուկ ալգորիթմներով տարածում են ԼՂ բնակիչների շրջանակներում, ու սա արվում է ներազգային զարթոնքը կասեցնելու համար։ Ուզում եմ հիշեցնել, որ ես ապրիլյան դեպքերից հետո հավաքել եմ տակառ, մեկնել դիրքեր, քնել այնտեղ, փորել խրամատներ ու իմ պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ։ Հիմա որեւէ մեկը, եթե կփորձի իմ գործունեությունը այլ լույսի ներքո ներկայացնել, ես դա ներկայացնեմ բոլորովին այլ լույսի ներքո»։

Ի պատասխան Արման Սաղաթելյանը նշել է. «Մենք դեռ ժամանակ կունենանք միասին քննարկել մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման խնդիրները։ Նաեւ ուզում եմ իմանալ` ինչ եք հասկանում փոխզիջում ասելով»:
Նիկոլ Փաշինյանն էլ ասել . «Ելքի նախընտրած ծրագրում գրված է` փոխզիջման մասին խոսելը, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, տարօրինակ է ու հիմա միայն կարելի է խոսել պաշտպանողականությունը բարձրացնելու մասին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր