Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

01 մայիս 2018 17:58

Ում հանձնարարությունն եք կատարում՝ ԲՀԿ-ական պատգամավորը ՀՀԿ-ականին

 
Այս պահին ԱԺ-ում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
Այս պահին արտահերթ ելույթ է ունենում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով իր ելույթը սկսեց պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանին. «Դուք երկրորդ քաղաքական ուժի հասցեին ինչ-որ ստոր, պլինթուզից ներքև հայտարարություններ եք անում: Ո՞վ է Ձեզ իրավունք տվել, ու՞մ հանձնարարություն եք կատարում: Հանգիստ նստեք Ձեր տեղը, Ձեր բոլոր հարցերի պատասխանները կլսեք: Ձեր ականջներին օղ արեք, լավ կլիներ, որ Ձեր ելույթի մեջ թերությունների մասին խոսեիք: Երկրում կա 1 միլիոն աղքատ, քաղաքական դիկտատուրա, մոնոպալոիա…»:
Տեղից նրան արձագանքում էր Կարեն Բեքարյանը: Իսկ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը փորձեց կարգի հրավիրել նրանց. «Բոլորիդ հորդորում եմ հանգստություն պահպանել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր