Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

01 մայիս 2018 19:45

Եթե հիմա չընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա 7 օրից կնտրվի,եթե ուրիշին բերեք, մերժելու ենք.Արարատ Միրզոյան

Եթե հիմա չընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա 7 օրից կնտրվի,եթե ուրիշին բերեք, մերժելու ենք.Արարատ Միրզոյան«Ժողովուրդը նայում է ձեզ՝ անհատապես: Դուք իշխանություն չեք՝ պրծել ա: ՀՀԿ-ի իշխանությունն ավարտվել է»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ «ԵԼՔ» պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Չկա այլեւս Սերժ Սարգսյանի իշխանությունը: Դուք միաձայն չեք քվեարկելու: Անկախ դրանից, մենք միեւնույն է հաղթելու ենք: Եթե հիմա չընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա 7 օրից կնտրվի: Եթե ուրիշին բերեք, մերժելու ենք, այդ մերժման ձեւերին ծանոթ եք արդեն: Եթե ընտրություններ լինեն, ապա տոտալ վերահսկվելու են բոլոր ընտրատեղամասերը: Շանս չկա»:
«Տակը մնալու է ձեր անձնական քաղաքական պատասխանատվությունը սերունդների առաջ: Ձեր անուները գրվելու են պատմության մեջ, այս կողմից, թե այն կողմից, դուք եք որոշում»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր