ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

02 մայիս 2018 12:30

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին«Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով Արշակունյաց փողոցից միացավ երթ իրականացնող քաղաքացիներին, վստահեցրեց, որ անընդհատ վերլուծում են ներքաղաքական իրավիճակն ու պատրաստ են տարբեր զարգացումների: «Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք, յուրաքանչյուր դեպքում ունենք մեր գործողությունները»,- ասաց Ն. Փաշինյանը:
Հարցին՝ կմասնակցե՞ք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք օրենքի ուժով պետք է անցկացվեն երկրորդ անգամ ԱԺ-ի կողմից վարչապետ չընտրելու դեպքում,  նա պատասխանեց.
«Դա կախված կլինի մթնոլորտից, որովհետև ամեն օր մենք իրավիճակի փոփոխություն ենք ունենում: Վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում քաղաքական իրավիճակն ամեն օր փոխվում է, շուտով կփոխվի ամեն ժամ: Եվ դա կախված կլինի իրավիճակի վերլուծությունից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր