Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում» է․«Հրապարակ»          Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան. «Ժողովուրդ»       Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 մայիս 2018 19:08

Հանրապետական կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ. Կպաշտպանեն Նիկոլ Փաշինյանին.Տեսանյութ

 
 Հանրապետական կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ
ՀՀԿ-ն մասնավորապես հայտարարելու է, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ ողջ կազմով քվերակելու է ժողովրդի թեկնածուի օգտին: 
Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:
ՀՀԿ հայտարարությունը ստորև
Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:
Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր