Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել          ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում       Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում, Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պшտերազմի մասին    

04 մայիս 2018 13:50

«Նա լինելու է փոքրամասնության վարչապետը». Էդմոն Մարուքյան

«Նա լինելու է փոքրամասնության վարչապետը». Էդմոն Մարուքյան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե առանց ընդդիմության ինչպե՞ս կարող է ԱԺ-ն աշխատել՝ պատասխանեց, որ ժողովրդական լեզվով ասած՝ ձուկը ջրում՝ խոսակցություն չեն անի. «Ամսի 8-ին պարոն Փաշինյանը, հուսով ենք, կընտրվի վարչապետ, դրանից հետո կխոսենք բոլոր հարցերի վերաբերյալ: Ըստ էության, ֆորսմաժորային իրավիճակ է, այսինքն՝ պարզ չէ ով է կայուն մեծամասնությունը, պարզ չէ՝ ինչ է կատարվում, բայց միջազգային պրակտիկայում կա հետեւյալ օրինակը, որ նա լինելու է փոքրամասնության վարչապետը: Այսինքն, երբ 3 ուժեր նրան առաջադրել են եւ 4-րդ ուժն ունի այս պահին մեծամասնություն, ինչ-որ իքս ձայնով աջակցում են, որ ունենա երկիրը վարչապետ եւ ձեւավորվում է կառավարություն: Դա կոչվում է փոքրամասնության կառավարություն, որը, գիտենք, ժամանակավոր բնույթ է կրում»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր