Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

04 մայիս 2018 14:25

Կարևոր տեղեկություն Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիների համար

Կարևոր տեղեկություն Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիների համարՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝
• Վոլգոգրադ
• Եկատերինբուրգ
• Կազան
• Կալինինգրադ
• Մոսկվա
• Նիժնի Նովգորոդ
• Դոնի Ռոստով
• Սամարա
• Սանկտ Պետերբուրգ
• Սարանսկ
• Սոչի
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
• օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
• սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
• նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը: Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:
 
Առավել մանրամասն տեղեկություններն այստեղ
 
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր