Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

04 մայիս 2018 16:24

Ամենակարևորը պետք է հեղափոխություն լինի նաև մարդկանց ուղեղներում՝ 10.000 դրամներ այլևս չպետք է վերցնեն. Տեսանյութ

Ամենակարևորը պետք է հեղափոխություն լինի նաև մարդկանց  ուղեղներում՝ 10.000 դրամներ այլևս չպետք է վերցնեն. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում քաղաքական տեխնոլոգներ Կարեն Քոչարյանը և Արմեն Բադալյանը խոսեցին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների շուրջ:
Կարեն Քոչարյանի խոսքով այս պայքարը սոցիալական անհավասարության, անարդարության դեմ էր. «Բոլորս, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, հասկացանք, որ գալիս է մի սերունդ, որը սրբելու է տանի ամեն ինչ, ինչ իր սրտով չէ: Սա այն հոգնած սերունդը չէ: Նրանք ամբիցիա ունեն, բայց կարիերիստ չեն: Չեն ուզում դառնալ չինովնիկ, ուզում են աշխատել ու լավ ապրել: Երբ որ Նիկոլ Փաշինյանը սկսում էր «Իմ քայլը» նախաձեռնութունը, ոչ ոք չէր հավատում, որ այսպես կլինի: Ավելին՝ ինքն էլ չէր հավատում, որ այսքան շուտ կլինի: Նա պատրաստվել էր երկարատև պայքարի»,-նշեց Կարեն Քոչարյանը:
 
ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցի ՀՀԿ-ի կողմից ձգձգումը Կարեն Քոչարյանը կապում է նրա հետ, որ Հայաստանի դեռեւս իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ մինչև վերջ առևտուր կանեն. «Փաշինյանին հանրապետականները կարող են պետք լինել ոչ միայն վարչապետ ընտրվելիս, այլեւ Հայաստանի Ընտրական օրենսգրքի հետագա բարեփոխման ժամանակ: Փաշինյանը բազմիցս հայտարարել է որ ընտրական օրենսդրությունը փոփոխությունների կարիք ունի, մասնավորապես՝ չի բացառել նաեւ ռեյտինգային համակարգից ամբողջովին հրաժարվելը: Այս փոփոխությունները պետք է ստանան խորհրդարանի աջակցությունը, որտեղ հանրապետականները մեծամասնություն ունեն», ասաց Կարեն Քոչարյանը: 
 
Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ Սարգսյանի դեմ փողոց դուրս եկած մարդիկ մի գեղեցիկ օր իր դեմ դուրս կգան. «Հայաստանում այլեւս չի լինի նախկին հասարակական-քաղաքական և տնտեսական դրվածքը: Դրանից զատ, չի լինի բիզնեսի և իշխանության սերտաճում, համենայնդեպս՝ այն հասկացողությամբ, որով եղել է Սերժ Սարգսյանի օրոք»,-ասաց նա:
 
Արմեն Բադալյանն էլ հավելեց, որ եթե նոր իշխանությունները ՀՀԿ-ի նման քաղաքականություն վարեն, շատ ավելի վատ կլինի: Նիկոլ Փաշինյանի դեմ մարդիկ միանգամից դուրս կգան. «ԱԺ-ում ու Կառավարությունում ոչ մի գործարար չպետք է լինի: Կառավարությունում գործարարները լծակներն օգտագործում են զուտ իրենց բիզնեսը ծաղկեցնելու համար: Պետք է հեղափոխություն լինի նաև մարդկանց  ուղեղներում՝10.000 դրամներ այլևս չպետք է վերցնեն»,-ասաց նա:
 
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք կհետեւեն վարչապետի ընտրությանը, աշնանից շուտ չեն լինի. «Այս ընթացքում, անխուսափելիորեն կիրականացվի քաղաքական ուժերի  եւ գործարարների հետ նրանց հարաբերությունների վերաձեւում, որոնք ամեն կերպ փորձում էին որոշակի երաշխիքներ ապահովել իրենց համար։ Սակայն կարելի է հստակ ասել՝ ՀՀԿ–ն նախկին քանակով նոր խորհրդարանում ներկայացված չի լինի»,–նկատեց Արմեն Բադալյանը։
 
Իսկ թե ՀՀԿ-ն մայիսի 8-ին կընտրի՞ Նիկոլ փաշինյանին և հնարավոր է արդյո՞ք մայիսի մեկի նման վարվեն, խոստանան այնուհետև չանեն Արմեն Բադալյանը ասաց, որ ոչինչ բացառել պետք չէ, բայց շատ քիչ հավանական համարեց այս սցենարը. «ՀՀԿ-ին այս պահին ձեռնտու չէ գնալ արտահերթ ընտրությունների՝ այս վարկանիշով: Երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,-ասաց նա: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր