Կարկտահարության հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տանիքներ, ծառեր, սահմանվել է արտակшրգ ռեժի          Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է       Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ    

16 հուլ 2016 09:30

Ռազմական հեղաշրջում Թուրքիայում. կան զոհեր

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել է 60 մարդ, տուժել է ավելի քան 150–ը, 754 մարդ ձերբակալվել է:
Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, Անկարայում և Ստամբուլում երկնքում ուղղաթիռներ են պտտվում, կրակ է արձակվում, Անկարայի փողոցներում տանկեր կան, փակ է Ստամբուլի միջազգային օդանավակայանը, անջատվել է հանրային հեռուստատեսությունը: Հաղորդվում է նաև, որ  անջատված են սոցիալական ցանցերը՝ Ֆեյսբուքը, Թվիթերը:
 
CNN Turk հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախապատրաստվել էր ռազմական դատախազի և 46 բարձրաստիճան սպաների կողմից:
 
Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարված եւ պարետային ժամ: Թուրքիայի բանակի գլխավոր շտաբից հայտարարություն են տարածել նաև, թե Թուրքիայի ղեկավարությունը ձերբակալված է, և իշխանությունը փոխվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր