Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 մայիս 2018 11:47

Չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին. Ռուստամյան

 
Ինքս անձամբ չեմ հավակնում մտնել կառավարության կազմի մեջ, բայց մեր հարաբերությունները քաղաքական ուժերի հարաբերություններ են, եւ մենք պատրաստ ենք աջակցել, չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, ՀՅԴ-ն կառավարության մաս կազմելու ակնկալիք չունի, բայց ուզում են, որ Փաշինյանի կառավարությունը հաջողի եւ իրենք այդ հարցում աջակցելու են նրան: Ռուստամյանը նաեւ տրամաբանական է համարում ազգային համաձայնության կառավարության ստեղծումը:
«Մենք խոսել ենք այն սկզբունքների մասին, որոնք, ըստ մեզ, ճիշտ է դնել նոր կառավարության հիմքում: Անձերի անուններ չեն քննարկվել: Մենք պատրաստ ենք օժանդակել, բայց ինչ կարգավիճակով կլինի, էական չէ՝ կառավարության մեջ, թե ոչ, մենք օժանդակելու ենք հնարավոր բոլոր ձեւերով»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, թե պատրաստ են նաեւ ստանձնել պատասխանատվություն:  
ՀՅԴ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ իրենք ինչպես նախորդ անգամ, մարտի 8-ին եւս քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին վարչապետի պաշտոնի համար:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, նա նկատեց, որ եթե ՀՀԿ-ն երկրորդ անգամ իր հայտարարածին հակառակ քվեարկի, դա վտանգավոր է քաղաքական ուժի համար: Արմեն Ռուստամյանի կարծիքով արտահերթ ընտրությունները չեն բխում ՀՀԿ-ի շահերից, քանի որ այս ԱԺ-ում նրանք մեծամասնություն ունեն, հետեւաբար կողմ կքվեարկեն Փաշինյանին, որ ԱԺ-ն չցրվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր