Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

07 մայիս 2018 13:35

Ամսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ. Վ. Բաղդասարյան

 Ամսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ. Վ. Բաղդասարյան
Մենք արել ենք հայտարարություն, հավատարիմ ենք մեր հայտարարությանը, և արդեն իսկ  նկատի ունենալով երեք քաղաքական ուժերի ձայները՝ մենք կօժանդակենք բավարար ձայների քանակով, որ ամսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով վաղը կայանալիք վարչապետի ընտրությունից:
Ինչ վերաբերում է արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացվելիք ծրագրին, ապա Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց համբերել, իմանալու համար կողմ կքվեարկեն, թե ոչ:
«Այլ քննարկումներ մենք չենք ծավալել: Ամեն րոպե, ու ամեն օր փոփոխության է ենթարկվում, մնացած հարցերը կքննարկենք հետո: Բազմահազար հայտարարություններ են եղել, ու հետագայում դրանք չեն համապատասխանել հետագա զարգացումներին»,-նկատեց նա:
Հարցին, թե տեսակետ կա, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ից հետո իր դիրքորոշումը փոխեց, քանի որ ցուցարարները պատգամավորների տների մոտ էին գնում, այսինքն՝ պատգամավորի անձին էր վտանգ սպառնում, նա արձագանքեց. «Բազմիցս նշել եմ՝ մենք, նաև ցույցը կազմակերպողները և մեր ընդդիմադիր գործիչները ևս հորդորում էին, որ մենք պետք է գնանք սահմանադրական ճանապարհով, պատգամավորին վտանգ սպառնալը սահմանադրական ճանապա՞րհ է, ոչ:
Մտահոգությունները, որ ունեցել ենք, մնում են, դա վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանն ու երկրի անվտանգությանը: Մենք, տեսնելով, որ կազմակերպիչներն ու ցուցարարներն անդրդվելի են մնում, եթե մենք հայտարարություն չտարածեինք, կնշանակեր, որ պարալիզացնում էինք ամբողջ քաղաքական համակարգը, իսկ դա լի էր վտանգներով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր