Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

07 մայիս 2018 19:50

Անդրիաս Ղուկասյանը միանում է «Իմ քայլը» շարժմանը. «Ինձ բաց թողեցին բոլորովին այլ Հայաստանում»

Անդրիաս Ղուկասյանը միանում է «Իմ քայլը» շարժմանը. «Ինձ բաց թողեցին բոլորովին այլ Հայաստանում» «Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին՝ մեկ այլ Հայաստանում»,-այսօր կալանքից ազատվելուց հետո հայտարարեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նա այսօր ազատ արձակվեց. այսուհետեւ դատական նիստերին չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակով: Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ միանալու է «Իմ քայլը» շարժմանը եւ կաջակցի ՀՀ-ում սահմանադրական կարգի հաստատմանը:
Նա հայտնեց, որ կմիանա ցուցարարների պահանջներին: Ապա Ղուկասյանը «Իմ քայլը» ժողովրդական շարժումը պատմական որակեց. «Մենք ամեն ինչ անում էինք, որ այդ օրը վերջապես գա, եւ այն եկավ: Մեր ժողովուրդն ազատվեց իշխանության յուրացումից, որը մեր երկրին թույլ չէր տալիս զարգանալ: Այսօր քաղաքական նոր խնդրի առաջ ենք կանգնած՝ սահմանադրական կարգ հաստատել:
Այժմ ողջ աշխարհն է հիանում մեր ժողովրդով»: Ի դեպ, մինչ դատավորը կորոշեր Ղուկասյանին ազատ արձակել, վերջինս հայտարարեց՝ եթե այդպես չլինի, ժողովուրդը պետք է պահանջի ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար: Այս գործով հաջորդ նիստը մեկ շաբաթ անց կլինի: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր