Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի արհամարհեք դրանք
![Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի արհամարհեք դրանք Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի արհամարհեք դրանք](https://hayacq.com/uploads/posts/2018-05/medium/1525712913_539750.jpg)
Ուղեղը բազմաթիվ գործառույթներ ունի, և երբ կաթված է տեղի ունենում, արյունը չի հասնում այն հատվածին, որը հսկում է մարմնի որոշակի ֆունկցիան։ Մարմնի այդ հատվածն այլևս չի աշխատում համապատասխան ձևով։ Կաթվածի նշաններն իմանալը շատ կարևոր է, քանի որ այդ կերպ կարող եք օգնել ինքներդ ձեզ, ընկերներին և ընտանիքի անդամներին։ Կարևոր է ժամանակին ստանալ բժշկական օգնություն։ Փորձագետների կարծիքով՝ մարդկանց մոտ նշանները կարող են տարբերվել, քանի որ կարող են ախտահարվել ուղեղի տարբեր հատվածներ, սակայն բոլոր նշանները մի ընդհանրություն ունեն՝ դրանք անսպասելի կերպով են սկսվում։
Առավել տարածված խնդիրներն են.
շնչառության հետ կապված խնդիրներ
ցավ
զկրտոց
անձի փոփոխություն
հալյուցինացիա
խնդիրներ հիշողության հետ
հիվանդություն
թուլություն։