Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 մայիս 2018 21:20

Վիգեն Սարգսյանը հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին

Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի պաշտոնից։
Այդ մասին նա ուղերձ է հղել,  վստահեցրել, որ այլ կարգավիճակում շարունակելու է աշխատել հանուն Հայաստանի։
Պաշտպանության արդեն նախկին նախարարի ուղերձում ասվում է. «Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարիկարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:
Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, եւ նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չարհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է եւ պետք էպիտանի լինել անկախ դիրքից եւ պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով եւս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը:
Երբ Հայոց բանակի հիմնադրման եւ Արցախյան հերոսամարտի ակունքներում կանգնած Նախագահ Սերժ Սարգսյանից ստացապաշտպանության նախարարությունը գլխավորելու առաջարկը, գիտեի, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում` կազմակերպել մերնվիրական Հայրենիքի պաշտպանությունը, տեր կանգնել Արցախյան հերոսամարտի մեր հաղթանակներին եւ մեր ժողովրդի անվտանգությանը: Սակայն, չնայած իմ երկարամյա փորձին, չէի էլ կարող կռահել, թե ինչպես կփոխվի իմ ամբողջ կյանքը, որքան կկարեւորվի հանրայինը եւկերկրորդայնացվի անձնականն իմ այս կարգավիճակում:
Իմ ողջ մասնագիտական կյանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնվորեն եւ ուժերիս առավելագույնչափով: Բայց իմ նախկին ողջ գործունեության հանրագումարն անգամ չի կարող համեմատվել ձեզ հետ եւ ձեր կողքին իմ երկրի անվտանգությանըծառայելու գեթ մեկ օրվա հետ:
Պաշտպանության նախարարի յուրաքանչյուր օրն սկսվում է օպերատիվ հերթապահի զեկույցից: Այս տարիներին ես օրն սկսում էի շատ վաղ` առավոտյան 6:30-ին: Շատերը զարմանում եւ տարօրինակ մի բան էին տեսնում դրա մեջ, բայց դա մեծ զոհաբերություն չէր: Պարզապես չէիկարող հանգիստ քնել, երբ գիտեի, որ նույն ժամին Մեհրաբից մինչեւ Մեղրի եւ Գյումրիից մինչեւ Ստեփանակերտ իմ տասնյակ հազարավորերիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենց զորանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու: Օրս էլ ավարտվում էր շատ ուշ, երբարթուն էիք միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնողներդ եւ ձեր հպարտ, աղոթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրորդելով ձեր ծնողների աղոթքները, զանգահարում էի հերթապահին` իմանալու, թե ինչ վիճակ է առաջնագծում:
Ինչո՞ւ եմ շեշտում այս առավոտյան զեկույցն ու երեկոյան հեռախոսազանգը: Ուզում եմ՝ իմանաք եւ վստահ լինեք, որ որքան էլ ձեզ հեռու են թվումպաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, ամեն օր հարյուրավոր մարդիկ ձեզ հետ արթնանում են, տեղեկանքներ կարդում ձերհաջողությունների եւ վրիպումների, սխրանքների եւ սխալների, միջադեպերի եւ հիվանդությունների մասին, ձեզ հետ ուրախանում են կամ ձեզ հետտխրում: Որպես պաշտպանության նախարար՝ պահանջում, իսկ որպես ձեր հայրենակից` խնդրում եմ՝ շարունակեք ծառայել այնպես, որ մերհանրությունը միշտ հպարտանա եւ երբեք առիթ չունենա վշտանալու ձեր ծառայության պատճառով:
Անցյալ տարի՝ այս նույն օրերին, դիմեցի ձեզ ուղերձով` երեք դեպք նկարագրելով եւ խնդրելով կտրուկ բարձրացնել զգոնությունը: Դրան հետեւեցբոլոր օղակների մանրակրկիտ աշխատանքը: Շնորհակալ եմ, որ անսացիք իմ խոսքին, եւ 2017-ին ու այս տարվա չորս ամիսների ընթացքումարձանագրեցինք պատահարների կտրուկ նվազում:
Բայց չկա նվազման այնպիսի շեմ, որը երբեւէ գոհացնի ինձ եւ մեր հասարակությանը: Որովհետեւ մենք ձգտում ենք տեսնել ոչ թե պարզապեսկանոնապահ, այլ իդեալական բանակ: Բանակ, որը ընտանիք է, ուր թույլին ոչ թե նվաստացնում են, այլ սովորեցնում ուժեղ լինել: Որովհետեւ մերհասարակությունն ուզում է, որ բանակը լինի ոչ թե իր հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը, որով անցած յուրաքանչյուր քաղաքացի լինի ավելիհամարձակ, ավելի ուժեղ, ավելի հմուտ:
Պաշտպանության կազմակերպումը ծանր գործ է` ամեն վայրկյան գիտակցում ես, որ քո արածից եւ չարածից, հասցրածից եւ չհասցրածից, ճիշտկամ սխալ որոշումից կախված են տասնյակ, հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր մարդկանց կյանքեր: Յուրաքանչյուր օր ունես նոր, հետաքրքիրանելիք` ռազմական գիտությունից եւ արդյունաբերությունից, սպառազինությունից եւ ռազմական տեխնիկայից մինչեւ ինժեներականաշխատանքներ եւ շինարարություն, թիկունքային ապահովումից մինչեւ ռազմական բժշկություն, կրթությունից մինչեւ կադրային որոշումներ եւռազմական դիվանագիտություն: Գործ ունես ամենատարբեր մարդկանց հետ:
Ի դեպ՝ մարդկանց մասին: Ես այս տարիների ընթացքում, իրոք, ուժեղացա չափազանց հետաքրքիր եւ առանձնահատուկ մարդկանց հետաշխատելու շնորհիվ: Առաջին հայացքից՝ քաղաքացիական մարդու համար բարդ է զինվորականին հասկանալը` շատ տարբեր է բազմաթիվերեւույթների ընկալումը: Բայց իսկական զինվորականը շատ խորը ներաշխարհ ունենալու հետ մեկտեղ նաեւ շատ պարզ է եւ շիտակ, արդար է եւուժեղ: Իսկ այդպիսի մարդկանց հետ գործ ունենալը միշտ հաճելի է:
Հարգարժա՛ն սպաներ, շնորհակալ եմ ձեր երկարամյա բարդ եւ վտանգներով լի ծառայության եւ Հայրենիքի պաշտպանությունը կյանքիառաքելության վերածելու համար: Դուք մեր ազգի ողնաշարն եք: Ամո՛ւր եղեք, եւ մեր պետությունը միայն առաջ կընթանա: Կրկնեմ իմ մեծխնդրանքը ձեզ` մաքուր եւ անաղարտ պահեք ձեր սրբազան գործը: Եղեք խստապահանջ ձեր եւ ձեր մարտական ընկերների նկատմամբ, երբեք մի՛հանդուրժեք հայ սպայի որեւէ զանցանք, որեւէ անպարկեշտություն, որեւէ թուլություն: Որպես ընկեր՝ դուք արագ կարող եք ուղղել վիճակը եւ դրանովկանխել ավելի մեծ խնդիրներ: Ինքս հետեւել եմ այդ կանոնին եւ, ավարտելով ծառայությունս, կարող եմ վստահ ասել` այս ամբողջ ընթացքում թույլչեմ տվել որեւէ քայլ, որի համար ամաչեմ:
Մեզ հաջողվեց արդյունավետորեն պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ: Իհարկե, այդ պայքարը դեռ շատ ջանքեր է պահանջում, բայց ես հպարտեմ, որ այս տարիների ավարտին իմ բոլոր ծառայակից ընկերների, բանակի մատակարարների, կապալառու շինարարականկազմակերպությունների մեջ չկա որեւէ մեկը, որը կարողանա գոնե քմծիծաղ տալ այս խոսքերն ինձանից լսելով:
Չէի ուզենա խոսքս հաշվետվության վերածել, որովհետեւ ի սկզբանե ավելի շուտ ձեզ հետ կիսվելու նպատակ ունեի, սակայն անկեղծ ասած՝ մի շարք ուղղություններում մեր համատեղ աշխատանքով, իրոք, հպարտ եմ: Մենք ավարտին ենք հասցնում առաջնագիծը տեսադիտարկմանհամակարգով հագեցնելու գործը, գերժամանակակից եւ ճշգրիտ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա ենք ներդրել մարտականհերթապահության, կտրուկ բարձրացրել ենք գնումների արդյունավետությունը` հսկայական գումարներ վերաբաշխելով դեպի սպառազինմանծրագրեր: Ամբողջությամբ վերանայել ենք իրավական դաշտը եւ ներդրել բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը: Նոր շունչ ենք տվելռազմարդյունաբերական համալիրին: Մենք մեր պատանիների համար բացել ենք Հայաստանի լավագույն ավագ դպրոցի` Մոնթե Մելքոնյանիանվան ռազմամարզական վարժարանի դռները եւ ամենալավ պայմաններով կահավորել Հայրենիքի պաշտպանի վերականգնողականկենտրոնը մեր հերոս տղաների համար: Զոհվածների ընտանիքների եւ զինհաշմանդամների համար գտանք տարիներով թղթի վրա մնացած` բնակավորման խնդրի լուծումը եւ ողջ հանրության հետ մի բռունցք դարձանք՝ նրանց նյութական լուրջ աջակցություն ցուցաբերելու համար` 1000plus.am հիմնադրամի միջոցով: Մեր քաղաքացիների համար ստեղծեցինք զինծառայությունն ու բարձրագույն կրթությունը, ինքնուրույնկյանք վստահ մտնելու հնարավորությունները համադրող ծրագրեր, որոնք արդեն իսկ կտրուկ փոխել են բանակից երիտասարդներիակնկալիքները: «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը նորարարական են եւ գրավիչ` միջազգային չափանիշներով: «Զինվորից սպա» ծրագիրն էլնոր է մեկնարկելու` ծառայության ընթացքում սպայական մասնագիտությունն ընտրող մեր զինվորների համար: Մենք անցկացրինք մեր զինվածուժերի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները եւ սկսեցինք զորքերի կառուցվածքի խորքային վերանայում՝ արդյունավետությանբարձրացման նպատակով: Նախանշեցինք զինվորական կոմիսարիատների աշխատանքը բարեփոխելու համապարփակ ծրագիր:
Հպարտ եմ, որ իմ հաջորդին եմ փոխանցում ավելի ամուր, ավելի արդյունավետ, ավելի մարտունակ բանակ: Փոխանցում եմ զգալիորեն աճած բյուջեով, ընդլայնված ենթակառուցվածքով, բարելավված վիճակագրությամբ բանակ` այն աչքի լույսի պես պահելու եւ միայն առաջ, դեպիհաղթանակներ ընթանալու մաղթանքով:
Ցավում եմ, որ շատ ծրագրեր, հատկապես՝ զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում, դեռ ներդրման փուլում են: Եսմանրակրկիտ փոխանցելու եմ պաշտպանության հաջորդ նախարարին կիսատ մնացած ծրագրերը` մատնանշելով դրանց իրականացմանֆինանսական աղբյուրներն ու իրավական կարգավորումները եւ պատրաստակամ եմ ուժերիս ներածին չափով աջակցելու նրան եւ բոլոր ապագանախարարներին` մեր երկրի անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Հուսով եմ, որ նրանք էլ հետեւողական կլինենմեկնարկած ծրագրերը զարգացնելու եւ հաջողությամբ կյանքի կոչելու հարցում: Նույնիսկ եթե մենք հակադիր քաղաքական հայացքներ ունենք, եսանկեղծ ցանկանում եմ, որ ինձ հաջորդող նախարարը անպայման հաջողի, քանի որ դա կնշանակի, որ նա բանակն ու երկիրն էլ ավելի բարվոքվիճակում կփոխանցի իր հաջորդին եւ մեր սերունդներին:
Շնորհակալ եմ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ` շարքայինից մինչեւ գեներալ, նախարարության քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչեւզինված ուժերի գլխավոր շտաբ, իմ քաղաքական եւ հայեցողական թիմերին, մեզ հսկող հասարակական կազմակերպություններին եւ մամուլին, բանակի կողքին միշտ ամուր կանգնած սահմանամերձ համայնքների ղեկավարներին եւ բնակիչներին, բոլոր ժամանակների վետերաններին եւ ոչպակաս` իմ եւ մեր բոլոր զինծառայողների համբերատար ընտանիքներին՝ մեր ընդհանուր գործը պատվով կատարելու համար:
Աստված պահապան մեր զինվորին եւ սպային,
Մեր Ազգ-բանակին, Հայաստանին եւ Արցախին»
Նշենք, որ նա ավելի վաղ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկել անվտանգության հարցերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր