«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

09 մայիս 2018 10:33

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը փախել է Հայաստանից. «Ժամանակ»

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը փախել է Հայաստանից. «Ժամանակ»«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը արդեն 3 օր է Հայաստանում չէ։ Ասել է թե՝ փախել է Հայաստանից։ Նա 3 օր առաջ մեկնել է Գերմանիա՝ սպասելով, թե ինչպես պետք է հանգուցալուծվի հայաստանյան քաղաքական իրավիճակը։
Նա նեղ շրջանակում հայտարարել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Գերմանիայից հետ չի վերադառնա։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր, ում թեթև ձեռքով գործն առ այսօր համարվում է չբացահայտված։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իր վարչապետ ընտրվելու պարագայում Մարտի 1-ի բացահայտումը իր առաջնահերթություններից է լինելու։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր