22:00 - Օրվա խորհուրդ. մայիսի 22         21:45 - Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը. Վարչապետ. տեսանյութ      21:30 - Խալերի գաղտնիքը. Ի՞նչ են դրանք պատմում ձեր բնավորության մասին    

10 մայիս 2018 17:20

Թրամփի վարչակարգի համար մեծ ազդեցություն ունի հրեական լոբբին

Թրամփի վարչակարգի համար մեծ ազդեցություն ունի հրեական լոբբինՀայացք մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ,  պ.գ.թ. դոցենտ Գոհար Իսկանդարյանն անդրադարձավ ԱՄՆ-ի կողմից միակողմանի Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալուն և թե, ի՞նչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում:
Գոհար Իսկանդարյանի կարծիքով այս գործելաոճով ԱՄՆ-ն թեժացնելու է իրավիճակը. «2015 թվականին ՄԱԿ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան կարողացան Իրանին նստեցնել մի սեղանի շուրջ, համալիր գործողությունների համատեղ ծրագիրը ստորագրել տալ, որը համարվում է միջուկային ծրագիր: Երբ ԱՄՆ-ում Թրամփն ընտրվեց նախագահ, նա հայտարարում էր, որ այդ պայմանագիրը ամենավատ գործարքն է, որը պետք է վերանայել, քանի որ այն ԱՄՆ-ի շահերից չի բխում, և ինչպես միշտ, Թրամփը ինչ ասաց, այն էլ իրականացրեց»,- ասաց նա:
 
Ըստ Գոհար Իսկանդարյանի՝ Թրամփի վարչակարգի համար մեծ ազդեցություն ունի հրեական լոբբին. «Խնդիրն այնքան էլ Իրանի միջուկային հարցը չէ, քանի որ այն, ինչ պահանջել են գերհզոր երկրները, Իրանը կատարում է: Թրամփն ասում է, որ շատ վատ պայմանագիր է այն, և ավելին կարող էին ստանալ Իրանից, մասնավորապես, որ տարածաշրջանային խնդիրներին չխառնվեն, բայց դա ոչ մի կապ չունի միջուկային ծրագրի հետ, ինչը բանակցություններ իրականացնելիս անկեղծ մոտեցում չէ»,- ասաց նա:
 
Գոհար Իսկանդարյանը նկատեց, որ թեև Եվրոպական երկրները և հատկապես Ֆրանսիայի նախագահը փորձեցին կարգավորել հարաբերությունները և հորդորել Թրամփին մնալ պայմանագրին հավատարիմ և ցանկության դեպքում այլ պայմանագրի շուրջ աշխատել, բայց,   այնուամենայնիվ, Թրամփը դուրս եկավ մի ծրագրից, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդով հաստատված էր. «Այս հարցն անհասկանալի է դառնում, և վստահության գործոնն է խարխլվում, սա մտահոգության առիթ է տալիս, քանի որ մի վարչակարգ տասը տարի բանակցում է, մեկ այլ վարչակարգ այդ ամենը չեղյալ է հայտարարում: Մի բան հստակ է, որ ԱՄՆ-ը ոչ միայն խստացնում և պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ, այլև, բացի դրանից, տարածաշրջանն ավելի լարված իրավիճակում է հայտնվում. Թրամփի ստորագրած փաստաթղթի ներկը չէր չորացել, երբ Իսրայելը հարվածներ հասցրեց Սիրիայի իրանական բանակին, իսկ Իրանը՝ իսրայելական կողմին: Իսրայելը հասկանում է, որ իր համար, չակերտավոր ասված, ոսկե դարաշրջան է ստեղծվել, և այն, ինչ փափագում էր այս տարիներին, Թրամփը թույլ է տալիս»,- ասաց նա:
 
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, Գոհար Իսկանդարյանը նշեց, որ կարծում է, թե ԱՄՆ-ը կպահպանի մինչ այս ունեցած դիրքորոշումը, քանի որ ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը չի անցնում ԱՄՆ-ի համար ոչ թույլատրելի սահմանը, և խորքային հարաբերություններ չկան. «ԱՄՆ-ն գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետությունը լայն ընտրության հնարավորություն չունի, և արդար չի լինի հավելյալ պատժամիջոցներ կիրառել մի երկրի նկատմամբ, որը լայն հնարավորություն չունի»,-ասաց նա, հավելելով, որ քանի որ ԱՄՆ-ը միայնակ է դուրս եկել Իրանի դեմ, պատժամիջոցներ կիրառելիս իրականացնելու է միայնակ, և եվրոպական երկրների մասին խոսք գնալ չի կարող:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր