Ավագ Հինգշաբթի՝ Խորհրդավոր ընթրիք, Սուրբ Հաղորդության խորհուրդ          Վթար Նալբանդյան փողոցում, «Nissan»-ը հայտնվել է ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ տեղադրված հուշաքարի մոտ       Մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով    

11 մայիս 2018 15:40

Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառողները պատասխան կտան. Վալերի Օսիպյան

Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառողները պատասխան կտան. Վալերի ՕսիպյանԱյսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ ցույցերի ժամանակ գործող խմբերին, օրինակ՝ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի, Մհեր Սեդրակյանի թիկնազորի, որոնք խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ էին կիրառում։ Հարցին, թե ի՞նչ է լինելու այդ խմբերի ճակատագիրը, Օսիպյանը խոստացավ, որ մեղավորները պատասխան կտան։
«Տեսել եմ, անկեղծ ասած, բայց ոչ լրիվ եմ տեսել, քանի որ ես հնարավորություն չեմ ունեցել, գտնվել եմ փողոցում՝ ժողովրդի կողքին։ Եթե կան նման դեպքեր, չանձնավորենք՝ ով՝ ով է, օրենքի առջև բոլորը հավասար են, պետք է պատասխան տան»,- ասաց նա։
Ըստ ոստիկանապետի՝ տեղակալների, վարչության պետերի փոփոխություններ կլինեն։
Հարցին՝ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին պաշտոնանկ անելո՞ւ է, Վ.Օսիպյանը հստակ պատասխան չտվեց։
«Կադրային փոփոխություններ միշտ էլ ոստիկանությունում լինում են,- ասաց Օսիպյանն ու շարունակեց,- Նորից եմ կրկնում, եթե ապացուցվի որևէ մի անձնավորություն, անկախ նրանից, թե դա պարոն Երանոսյանն է, թե գնդապետ Օսիպյանն է, թե որևէ մեկն է, օրենքի առջև բոլորը հավասար են, պետք է պատասխանատվություն կրեն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր