Հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի տներից մեկի 2-րդ հարկում          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 9-ի համար    

15 մայիս 2018 14:19

Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների է ազատել աշխատանքից

Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների է ազատել աշխատանքիցՆիկոլ Փաշինյանը հրամաններ է ստորագրել.
«Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հաշվի առնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը. Շահեն ԱՎԱԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։
Մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (Պետական գույքի կառավարման կոմիտե) պետը. «Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի. Արման ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (Պետական գույքի կառավարման կոմիտե) պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր