Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ էր, շատ չեմ կոնկրետացնի.Նոր էջ է բացվում երկրում

Լուկաշենկոյի հետ ևս ծավալուն քննարկում եմ ունեցել, այո, և զենքերի վաճառքի, և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին հարցեր ենք բարձրացրել... Գիտեք, չէի ցանկանա ոտքի վրա այս ֆորմատով ամփոփել»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է կառավարությունում երիտասարդ ու անփորձ նախարարների մասին քննարկումներին, նշել է. «Իմ մասին էլ են ասում՝ անփորձ, կառավարաման փորձ չունեցող... Նոր էջ է բացվում երկրում: Կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է: Նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական է, ու համոզված եմ՝ արդյունավետ կաշխատեն: Եթե խնդիրներ կծագեն, արագ կլուծվեն»:
Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ն հավանություն կտա կառավարության ծրագրին. «Չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»: