Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

17 մայիս 2018 12:25

Փաշինյանը վճռական է. արտոնյալ մարդիկ չպիտի լինեն. Օսիպյանը խոստացավ այսօր անուններ հրապարակել

Փաշինյանը վճռական է. արտոնյալ մարդիկ չպիտի լինեն. Օսիպյանը խոստացավ այսօր անուններ հրապարակելԱյսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապրիլին տեղի ունեցած դեպքերին, որի ժամանակ անհայտ անձանց հարձակումների հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել:
«Ես ակնկալում եմ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը` հավելելով, որ պետք է նաև փոխհատուցում հատկացվի տուժածներին, պետք է հասկանալ, թե ով է այդ պատասխանատվությունը կրելու և բացահայտել այդ դեպքերը:

Ն.Փաշինյանը նշեց, որ  երբ քաղաքական շարժման պրոցեսում ուսանողների վրա հարձակում էր տեղի ունեցել Հերացի փողոցում, տեսագրությունը համացանցում տարածված է,սակայն պարզվում է, որ  հարուցված գործը կարճվել է, ինչո՞ւ:
Ըստ նրա` նման գործելակերպին պետք է վերջ տալ,  արտոնյալ մարդիկ չպիտի լինեն:
Դիմելով ոստիկանապետին` վարչապետը նշեց, որ այդ պրակտիկային պետք է վերջ տալ, այդ մարդիկ պետք է հստակ տեսնեն, որ գնում ենք այդ ճանապարհով.

Ն.Փաշինյանը նշեց, որ կարճման որոշումը պետք է ստուգվի, որովհետև, ըստ մամուլի հրապարակումների, այն օրենքի հետ կապ չունի:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հիշեցրեց, որ մի քանի օր առաջ «Սիթիի» մոտ հարձակում է եղել մի խումբ ակտիվիստների վրա, որոնք հանդես էին գալիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:
Ն.Փաշինյանը նշեց, որ բռնության դեպքերը պետք է բացառվեն և բոլոր դեպքերը պետք է մինչև վերջ քննության արժանան. «Ինձ չի հետաքրքրում՝ ով է բռնության հեղինակը և ով է բռնության զոհը: Այսինքն` տվյալ դեպքում դա բացարձակ կապ չունի` քաղաքական որ թիմից է, որ կուսակցությունից է»:
Պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն:
Վարչապետը ոստիկանապետին հանձնարարեց շատ արագ լուծել խնդիրը:
Վալերի Օսիպյանը զեկուցեց, որ բոլոր գործերով ստուգումներ են իրականացվում, անձնանց ինքնությունը պարզելու համար կատարվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ և առաջին անձանց անունները այսօր, ըստ ամենյանի, կհրապարակվեն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի համար ևս շատ տարօրինակ է այդ գործի կարճումը, քանի որ ինքն էլ է ներկա եղել դեպքի վայրում և կոչ արեց իրեն որպես ականատես վկա ներգրավել գործում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր