Ինչո՞ւ է ակտիվացել Լեւոն Տեր-Պետրոսյանը. Աշոտյանը երկու պատճառ է նշում

«Առաջինը՝ մտածելով, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նա փորձում է ակտիվացնել ՀԱԿ-ը եւ որոշակի նախընտրական ակտիվություն է դիտարկվում Լեւոն Տեր-Պետրոսյանի պարբերաբար ի հայտ գալը հանրային դիսկուրսով: Երկրորդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար դեռեւս կարեւոր է Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսլականի, իր մոտեցումների կյանքի կոչումը»,-ասաց նա:
Աշոտյանը չցանկացած անդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների բովանդակությանը, համարելով, որ դա հավելյալ քաղաքական արժեք չի ստեղծում:
Դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե ՀՀԿ-ն ռեւանշի մտադրություն ունի, Աշոտյանն արձագանքեց, որ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ սաբոտաժ չկա եւ չի կարող լինել: Նրա խոսքով, ՀՀԿ-ն խորհրդարանում միակ ընդդիմությունն է եւ մեր առաքելություննէ նաեւ խորհրդարանում ապահովել այլակարծություն. «Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ ՀՀԿ-ն կանգնելով մեր պետականության հիմքերում, չի կարող իրեն թույլ տալ մանրախնդիր, քինախնդիր լուծումների գնալ»: