ԱՄՆ-ի համար կարևոր է Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել          Այո, Նարեկ Նալբանդյանն է վճարել դատարանի գրավս, ասաց թող այս հարցը ես լուծեմ, ես էլ համաձայնվեցի       Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է, խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը    

17 մայիս 2018 21:10

ՀՀԿ նախագահի փոփոխության հարց այսօր չկա. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարի փոփոխության հարց այսօր չի քննարկվում։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնից իր հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը նշել էր, թե պետք է դիտարկել կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը, Շարմազանովը պատասխանել է, թե այդ հարցը հիմա իրենց օրակարգում չկա։
Անփոխարինելի է արդյոք Սարգսյանը, հարցին էլ Շարմազանովը պատասխանել է, թե ՀՀԿ-ում անփոխարինելի են եղել Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը։ «Այսօր Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է, մեր կուսակցության առաջնորդն է։ Բոլոր պետական այրերի մասին իրական գնահատականը կտա պատմությունը։ Պատմությունը կհիշի լավագույններին»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր