ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ          «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է փոսը       Հունիսի վերջը բարենպաստ ժամանակահատված կլինի այս կենդանակերպի նշանների համար    

18 մայիս 2018 10:32

«Ժամանակ».Առաջին ձախողումը. ինչու Նիկոլ Փաշինյանը Եվրոպայում կայանալիք նիստին չմասնակցեց

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Եվրահանձնաժողովի արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան շնորհավորել էր ընտրության կապակցությամբ և հրավիրել Բրյուսել՝ մասնակցելու բարձր ներկայացուցչական հանդիպման:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Փաշինյանին Եվրոպայում սպասում էին մայիսի 16-ին Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի (AFET) նիստին, սակայն Փաշինյանը Եվրոպա չի մեկնել: Դժվար է ասել՝ պատճառը գերզբաղվածությո՞ւնն է, թե՞ մայիսի 14-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր