Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 մայիս 2018 11:44

Հնարավոր է՝ Գարեգին Բ-ն նույնպես հայտնվի ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում(FBI)

Հնարավոր է՝ Գարեգին Բ-ն նույնպես  հայտնվի ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում(FBI)Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ:Նրանք Հայաստանի ոստիկանության հետ միասին ուսումնասիրում են Հայաստանի ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը:
Տարբեր աղբյուրներ հնչեցնում են տարբեր անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի անունները:
Շրջանառվում են նաև լուրեր, որ  ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև կաթողիկոս Գարեգին Բ-ն իր անվան հետ կապվող ֆինանսական շարժի մասով: Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ Hetq.am պարբերականը հրապարակել էր փաստաթուղթ, ըստ որի՝ կաթողիկոս Գարեգին Բ-ն շվեցարական բանկում 1,1 մլն դոլար գումար ունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր