Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

18 մայիս 2018 19:10

2 մլրդ դրամի մութ ամպեր «Առաջին ալիքում»

2 մլրդ դրամի  մութ ամպեր «Առաջին ալիքում»Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ որի՝ մոտ 5 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել։ Ստուգումներն իրականացրել է Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը։ Հաշվետվությունն ուսումնասիրել է Hetq.am-ը:
Ըստ ներկայացված հաշվետվության՝ 2017 թվականի ընթացքում ավարտված ստուգումներով արձանագրվել են 4.978 մլրդ դրամի խախտման փաստեր։ Այդ գումարից ավելի քան 3 մլրդ դրամն, ըստ նախարարության, ենթակա է վերականգնման։ 
Կառույցը ստուգումներն իրականացրել է երեք ուղղությամբ, առաջինն՝ ըստ աշխատանքային ծրագրերի, որում ընդգրկված են նախարարությունները, մարզպետարաններն ու մարզային կառույցները, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը և այլն։ Երկրորդը վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությունն է, որտեղ ընդգրկված են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմիններ և այլն։ Եվ երրորդ ուղղությունը իրավապահ մարմինների պահանջով կատարված ստուգումներն են Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջում ու Ազատանի բժշկական ամբուլատորիայում։ Ամենամեծ ծավալի խախտման փաստերն արձանագրվել են Հանրային հեռուստաընկերությունում: Ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստեր են հայտնաբերվել: Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերությունը արձանագրված խախտումների 2 մլրդ դրամից միայն մոտ 321 մլն դրամն է ենթակա վերականգնման (վերաձևակերպման)։ Որոշման նախագծում և հավելվածներում չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր