Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 մայիս 2018 20:50

Ով է խորհրդարանում փոխարինելու Մանե Թանդիլյանին

Ինչպես հայտնի է` Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը չորս նոր պատգամավոր է ունենալու: Նրանցից մեկն էլ Հովիկ Աղազարյանն է, որ փոխարինելու է Մանե Թանդիլյանին: Ուշագրավ է, որ ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող Հովիկ Աղազարյանը նախկինում ՀՅԴ անդամ է եղել: Աղազարյանը քաղաքականության մեջ մեծ փորձ ունի. նա 1990-1995 թթ. առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, ընդ որում՝ նա եղել է ՀՅԴ խմբակցության քարտուղար: 1996թ. ՀՅԴ գերագույն մարմնի նախագահն էր: Հատկանշական է, որ 2 տարի անց` 1998թ., Աղազարյանը հեռացվել է ՀՅԴ-ից: Հովիկ Աղազարյանը 2015 թվականից է ՔՊ անդամ, իսկ 2016-ից` ՔՊ վարչության անդամ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր