«Սասնա ծռերի» գործով պաշտպանը նկատողություն է ստացել Փաստաբանների պալատի կողմից

Հշեցնենք, որ այդ նիստին նա ցանկացել էր դատախազներին ինքնաբացարկ հայտնել, սակայն միեւնույն ժամանակ կարեւոր է համարել, որ մյուս փաստաբանները եւս ներկա լինեն։ Արայիկ Պապիկյանը ցանկացել էր ապահովվել նաեւ դատավորի որոշմամբ հեռացված իր պաշտպանյալի ներկայությունը։
Կարգապահական գործով նիստին կողմերը չէին ներկայացել։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել էր խորհրդին եւ խնդրել նիստը հետաձգել, քանի որ ծանրաբեռնված է եւ չի կարող նիստին մասնակցել։ Սակայն խնդրանքը ազդեցություն չունեցավ․ խորհուրդը որոշեց շարունակել նիստը եւ նկատողություն սահմանել փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4 .1 պահանջների խախտման հատկանիշներով՝ ըստ որի փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի կողմից կիրառվող վարվելակերպի կանոններին, այդ թվում հարգանքով վերաբերվել դատավորին և դատավարության մյուս մասնակիցներին։
Նիստի ընթացքում արգելվել է տեսանկարահանում անցկացնելը, թույլատրվել է միայն ձայնագրումը։
Նշենք, որ Փաստաբանների պալատում շարունակում են պատժել «Սասնա ծռերի» փաստաբաններին, վերջիններս էլ ՓՊ խորհրդի որոշումներն անկհայտ ուղղորդված եւ հետապնդում են համարում։