Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

21 մայիս 2018 10:13

ԱԱԾ նախկին աշխատակցին կալանավորել են «Սասնա Ծռերին» աջակցելու մեղադրանքով՝ 19 ամիս անց

ԱԱԾ նախկին աշխատակցին կալանավորել են «Սասնա Ծռերին» աջակցելու մեղադրանքով՝ 19 ամիս անց«Սասնա Ծռերի» ապստամբությունից 19 ամիս հետո ապրիլի 8-ին, նրանց աջակցելու շինծու մեղադրանքով կալանավորվել է Կարեն Խաչատրյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  հայտնել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Քանի որ մեղադրանքը շինծու եւ քաղաքական է, հետեւաբար հիմնավոր կասկած գոյություն չունի: Նրան կալանավորելու որեւէ հիմք չկա, սա ուղղակի միջոց էր Սասնա ծռերի գործով եւս մեկ անգամ ցեխ շպրտել, վախեցնել եւ պատահական չէ, որ դա տեղի ունեցավ մինչեւ շարժումը սկսվելը։ Իմ կարծիքով Կարենին եւ մնացած նման մեղադրանքով կաանավորվածների խափանման միջոցը պետք է փոխվի»,-ասաց նա։
Պաշտպանը նշեց, Կարեն Խաչատրյան նախկին ԱԱԾ աշխատակիից է, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ չի աշխատել։
Արայիկ Պապիկյանը հավելեց, որ տանը խուզարկելուց իրավապահներն առգրավվել են ընտանիքին պատկանող ոչ մեծ գումարը եւ մինչեւ հիմա  հրաժարվում են այն վերադարձնել՝ պահանջելով բացատրագիր գրել, թե ինչ գումար է դա։
«Դա ուղղակի շանտաժ է, քանի որ ընտանիքը վատ պայմաններում, վարձով է բնակվում եւ անթույլատրելի է նման բան»,-ասաց նա։
Նշենք, որ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելով եւ խորհուրդներ տալով, օժանդակել է 2016 թ. հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբավորմանը։ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կետով։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր