Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

23 մայիս 2018 11:07

Ի գիտություն.կենսաթոշակը վերահաշվարկելիս այլեւս պետք չի լինի ներկայացնել աշխատելու մասին տեղեկանք

Ի գիտություն.կենսաթոշակը վերահաշվարկելիս այլեւս պետք չի լինի ներկայացնել աշխատելու մասին տեղեկանքԿենսաթոշակը վերահաշվարկելիս այլեւս անհրաժեշտ չի լինի ներկայացնել աշխատելու մասին տեղեկանք: Այս մասին մայիսի 22-ին «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Նրա խոսքով, գործող օրենսդրությամբ աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե անձը տարածքային կենտրոն է ներկայացնում աշխատելու մասին տեղեկանքը եւ դիմումը. «Այսինքն վերահաշվարկի համար պարտադիր պայման է լրացուցիչ փաստաթղթի ներկայացումը: Այժմ կենսաթոշակը վերահաշվարկելիս առաջարկվում է վերացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտությունը: Միայն դիմումը բավարար կլինի, որպեսզի աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկվի»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով, կենսաթոշակառուի աշխատելու մասին տեղեկանքը նախատեսվում է ստանալ հարկային մարմնից:
«2013-ի հունվարի 1-ից մեզ մոտ իրականացվում է բոլոր վարձու աշխատողների, նրանց վճարած եկամուտների անձնավորված հաշվառում ամսական կտրվածքով:  Քաղաքացու դիմումի հիման վրա պետական մարմինը մեկ այլ պետական մարմնից ստացած տեղեկատվության հիման վրա կվերահաշվարկի այդ կենսաթոշակը: Սրա նպատակն այն է, որ քաղաքացին ձերբազատվի փաստաթուղթ վերցնելու ծանրաբեռնվածությունից»:
Սաիյանը տեղեկացրեց, որ տարեկան մոտ 60 հազար մարդ դիմում է իր կենսաթոշակը վերահաշվարկելու համար, այսինքն այս 60 հազարի խնդիրը կլուծվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր