Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»          Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»       «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»    

23 մայիս 2018 18:30

Վալերի Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին

Վալերի Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալինՈստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 23-ին ոստիկանության կոլեգիայի անդամներին, ղեկավար կազմին ու մարզային վարչությունների պետերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Աղասի Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Անդրադառնալով ոստիկանության պետի տեղակալի համակարգման ոլորտին` Վալերիյ Օսիպյանը, մասնավորապես, ընդգծեց արտաքին ծառայության լիարժեք կազմակերպման և հասարակական կարգի ապահովման կարևորությունը:
Վալերիյ Օսիպյանը կարևորեց բաժիններ դիմող քաղաքացիների հետ աշխատանքի բարելավման անհրաժեշտությունը, մասնավորապես` ահազանգերի արագ և օպերատիվ արձագանքման միջոցով, օպտիմալացնել և առավել գործնական դարձնել գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությունը, հրատապ միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, առանձնացրեց ծառահատումների, բնակարային գողությունների հակազդման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացման խնդիրը, հանձնարարեց ողջ ծավալով պատրաստվել առաջիկա պետական կարևոր և արարողակարգային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ապահովմանը, ինչպես և պահանջեց հետևողական ու անզիջում լինել արատավոր երևույթների դեմ պայքարում:
Աշխատանքային հանդիպման ավարտին ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր