Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

24 մայիս 2018 17:35

Քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է. ինչ է սպասվում թիվ մեկ բանտապետին

Քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է. ինչ է սպասվում թիվ մեկ բանտապետին   «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՔԿ նորանշանակ վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը սպասում է, թե իր մասով ինչ որոշում կկայացվի՝ արդյոք կշարունակի պաշտոնավարել, թե նոր իշխանությունը ցանկություն չի ունենա իր հետ համագործակցել: Նաեւ լուրեր են շրջանառվում, որ չի բացառվում ՔԿ վարչության պետ նշանակվի Արմավիր ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նավասարդյանը նշեց. «Ես իմ գործն անում եմ, չգիտեմ, թե նման խոսակցությունները որտեղից են գալիս»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր