Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

25 մայիս 2018 10:37

«Ժողովուրդ». Օսիպյանի նշանա­կումից հետո համակարգը կհայտնվի խնդիրների առաջ. աշխատավարձի բարձրացում են պահանջում

«Ժողովուրդ». Օսիպյանի նշանա­կումից հետո համակարգը կհայտնվի խնդիրների առաջ.  աշխատավարձի բարձրացում են պահանջում«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերիյ Օսիպյանի նշանա­կումից հետո ոստիկանությունում, մասնավորապես՝ ոստիկանության ներքին զորքերում, փոխվել են խաղի կանոնները:
«Նախկինում ոստիկանության զորքերի աշխատակիցներն աշխատել են «թեթև ռեժիմով», կարողացել են աշխատանքին զուգահեռ երբեմն-երբեմն նաև տաքսի վարել «Ջիջի» և «Յանդեքս» համակարգե­րի միջոցով: Սակայն Օսիպյանի՝ ոստիկանապետ դառնալուց հետո խստացվել է աշխատանքային ռեժիմը, և հիմա ներքին զորքերի աշխատակիցներից պահանջում են աշխատանքային օրվա ընթացքում լինել տեղում:
Ըստ մեզ հասած լուրերի՝ ոստիկանության զորքերում աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, իսկ այդքան քիչ աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել, և հիմա դժգոհություններ են հասունացել: Ոմանք նույնիսկ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել:

Ու եթե նոր իշխանությունը միջոց­ներ չձեռնարկի աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ, ապա համակարգը խնդիրների առաջ կհայտնվի, թեև ոստիկանությունից մեզ հետ զրույցում հերքել են այս լուրերը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր