Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 մայիս 2018 13:27

Մենք իրավիճակային լուծում ենք տվել, որ կարողանանք փողոցը հանդարտեցնել, մենք չենք փոշմանել

Մենք իրավիճակային լուծում ենք տվել, որ կարողանանք փողոցը հանդարտեցնել, մենք չենք փոշմանելԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն պատրաստվում է 2022 թ. ընտրություներին:
Ըստ նրա՝ իրենք հավատարիմ ենք որդեգրած քաղաքականությանը՝ որևէ խոչընդոտ չեն հանդիսանալու ներկայիս կառավարությանը, պետք է աջակցեն այն ծրագրերին, որ միտված են մեր երկրի զարգացմանը, անվտանգության բարձրացմանը: Նրա համար անհայտ է՝ չգիտեմ ինչն է դրդապատճառը, որ պետք է գնանք արտահերթ ընտրությունների։

Այնուհետև ավելացրեց.«Պետք էր համբերել մինչև 2022 թ. և սահմանադրական ճանապարհով ընտրությունների գնալ: Հիմա ի՞նչ պետք է անենք, ասենք ԱԺ-ն ի վիճակի չէ աշխատել և պետք է գնանք ընտրությունների՞: ԱԺ-ն ի վիճակի է: Նիկոլ Փաշինյանի ելույթը ծրագրային ելույթ էր և որևէ շեղում չկա մեր ելույթներից: Եթե ցանկանայինք խոչընդոտել, կխոչընդոտեինք այդ ժամանակ: Մենք ԱԺ-ում ընդդիմություն ենք իշխանությանը, բայց կառուցողական ընդդիմություն»:
Թե ինչո՞ւ կողմ քվեարկեցին Փաշինյանի թեկնածությանը՝ հարցին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ավելի բարձր գնահատեցին երկրի անվտանագությունը, որովհետև իրավիճակը հղի էր վտանգներով.
«Մենք իրավիճակային լուծում ենք տվել, որ կարողանանք փողոցը հանդարտեցնել: Մենք երբևէ մեկ անգամ չենք փոշմանել և ճիշտ ենք արել: Այն բոլոր ծրագրերը, նախաձեռնությունները, որոնք միտված են պետության, երկրի զարգացմանը, անվտանգության խնդիրներին, պատրաստ ենք ողջունելու: Մենք չենք ասում, որ կտրականապես մերժում ենք ամեն ինչ, եթե տաք փաստաթուղթ արտահերթ ընտրություների, կխոսենք»:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Վ.Բաղդասարյանը նշեց, որ իրենց բոլոր առաջակությունները կյանքի են կոչել 2017 թ. ընտրություններից առաջ, ԸՕ-ն ընդունվել է կենսենսուսով, որը նաև Վենետիկի հանձնաժողովի պահանջներից էր և տարբեր խողովակներով այդ քննարկումները եղել են:
Ընտություններից հետո, ըստ Վ.Բաղդասարյանի, միջազգային կառույցների գնահատականը եղել է դրական, ՍԴ-ում միայն մեկ դեպք է քննարկվել, և արդյունքները բոլորին բավարարել է: Նա նշեց, որ երբ իրենց առաջարկ կլինի ԸՕ քննարկելու համար, կքննարկեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր