Սերժ Սարգսյանը կշարունակի գլխավորել ՀՀԿ–ն,կուսակցությունը պատրաստ է բանակցել Փաշինյանի հետ
![Սերժ Սարգսյանը կշարունակի գլխավորել ՀՀԿ–ն,կուսակցությունը պատրաստ է բանակցել Փաշինյանի հետ Սերժ Սարգսյանը կշարունակի գլխավորել ՀՀԿ–ն,կուսակցությունը պատրաստ է բանակցել Փաշինյանի հետ](https://hayacq.com/uploads/posts/2018-05/medium/1527250784_1527242159-1842.jpeg)
Նրա խոսքով` կուսակցությունը պատրաստ է բանակել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ` ընտրական համակարգում բարեփոխումների հարցում։
«ՀՀԿ-ն միշտ կողմ է եղել բանակցություններին և հիմա հայտարարում է, որ կաջակցի բոլոր դրական փոփոխություններին։ Եթե քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, որ որոշակի փոփոխություններ պետք է կատարեն, ինչ խոսք, կկատարվեն»,– ասել է Բաբլոյանը` պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյո՞ք ՀՀԿ–ն հրաժարվել վարկանիշային համակարգից։
Ընտրական օրենսդրությունում փոփոխությունները և վարկանիշային համակարգի չեղարկումը խնդիրներից մեկն է, որն իր առջև դնում է նոր կառավարությունը։ Այդ բարեփոխումներից հետո պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչպես կարծում են որոշ փորձագետներ, Հանրապետական կուսակցությունը կարող է տապալել այդ փոփոխությունները, քանի որ մեծամասնություն է կազմում խորհրդարանում։
Բաբլոյանը միաժամանակ անհիմն է համարում խորհրդարանը լուծարելու անհրաժեշտության մասին պնդումները։
Աղբյուրը՝ armeniasputnik.am