Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 մայիս 2018 15:42

ԲՀԿ-ն նախարար Արթուր Գրիգորյանը նշանակում է անում ոչ թե կուսակցության, այլ գազավիկ ընկերների հորդորով

ԲՀԿ-ն նախարար Արթուր Գրիգորյանը նշանակում է անում ոչ թե կուսակցության, այլ գազավիկ ընկերների հորդորովԵրեկ աշխատանքային ժամից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ԲՀԿ-ն նախարար Արթուր Գրիգորյանը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ տնօրեն Արտակ Հովակիմյանին ներկայացրել է ԲԵՑ-ի ղեկավար կազմին:
 
Նշենք որ, Արտակ Հովակիմյանը նախկինում ԲԵՑ «Հարավային» մասնաճյուղի տնօրենն է եղել և մոտ երեք ամիս առաջ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
 
Ըստ նախարարությունում շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ն նախարար Արթուր Գրիգորյանը այս քայլին գնացել է իր ավագ ընկեր, պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի՝ գազի Վարդանի, հորդոր-պահանջով: 
Ըստ շրջանառվող տեղեկություների այս պաշտոնի համար առաջարկվել է ԲԷՑ նախկին տնօրեն Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, ինչը, սակայն մերժվել է նախարարի կողմից և որպես կոմպրոմիսային տարբերակ ընտրվել է Արթուր Բաղդասարյանի մտերիմ ընկեր Արտակ Հովակիմյանը:
 
Հիշեցնենք որ Hayacq.com-ը, դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր ԲԷՑ-ի նախկին տնօրեն Արթուր Բաղդասարյանի ապօրինություններին՝ մասնավորապես, ԲԵՑ «Հարավային» մասնաճյուղի տնօրեն Արտակ Հովակիմյանին պատկանող «Բիգ Էներգո» ՍՊԸ-ին բազմաթիվ մրցույթներ շնորհելու վերաբերյալ:
Փաստորեն ԲՀԿ-ն նախարարը նշանակումներ է անում ոչ թե կուսակցության մոտեցումներին համաձայն, այլ գազավիկների թելադրանքով: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր