էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

05 մար 2018 14:00

Նախարար Աշոտ Մանուկյանի և «Գազավիկ» Արթուր Բաղդասարյանի, էներգետիկ ոլորտի ապականումը, վարչապետի հոր «Խոշոր շահումը»

Նախարար Աշոտ Մանուկյանի և «Գազավիկ» Արթուր Բաղդասարյանի, էներգետիկ ոլորտի ապականումը, վարչապետի հոր «Խոշոր շահումը»Դեռևս 2016թ-ից ՀՀ կառավարության էներգետիկ ոլորտի  գերակա խնդիրներից է շարունակում մնալ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարմամբ օդային գծի, 500 կՎ փոխակերպիչ կայանի,   400 կՎ ենթակայանի կառուցման ծրագիրը: 2017թ-ի փետրվար ամսին կապալառուների կողմից ներկայացված հայտերը գնահատվել են, սակայն մինչ օրս մրցույթի արդյունքները չեն ամփոփվել և պայմանագրեր չեն կնքվել: 
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հնարամիտ առաջարկությամբ՝ պետական պարտքի վրա ծրագրի ճնշումը մեղմելու և ծրագրի միջոցների օգտագործման արդյունավերտությունը բարձրացնելու նպատակով, ծրագիրը կասեցվել է: Կառավարությանը ներկայացվել է հնարածին բանակցություններ՝ KfW բանկի հետ վերանայված տեխնիկական լուծումներով, նոր մրցույթներ հայտարարելու վերաբերյալ թույլտվություն ստանալու համար: Սակայն հարց է, թե, ո՞րն է վերանայված տեխնիկական լուծումը, ո՞ւր է դրա արդյունավետության գնահատականն ու հիմնավորումը և որքանո՞վ է այն փոխհատուցելու արդեն իսկ կատարված, միլիոնավոր եվրոների հասնող ծախսերը: Իրականում նախարարի ամբողջ գործողությունները միտված են՝ նոր մրցույթների արդյունքում, «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին կապալառույի պայմանագրերի  շնորհմանը:
 
Թերևս, Սամվել Կարապետյանի նախկին աշխատող, ներկայիս նախարար Աշոտ Մանուկյանը ակնհայտ և առանց տարակուսելու, նոր տեխնիկական լուծումների քողի ներքո, տապալում է պետական գերակա խնդիր հանդիսացող ծրագիրը՝ մասնավոր շահը գերադասելով պետական շահից: 
 
Հիշեցնենք, որ, երբ նա վրացական «Թելասի» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրենն էր Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում  է հայտարարվել: Քրեական գործը հարուցված է եղել կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության և փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով:
 
Վերջերս էլ մամուլում հրապարակումներ եղան, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը հաստատել էր մամուլի խոսնակը, ապա նշել, որ վարչապետի և նախագահի հետ հանդիպումից հետո կշարունակի պաշտոնավարել: Հետաքրքրական է, ո՞րն էր նախարարի հրաժարականի դիմում ներկայացնելու շարժառիթը…..
 
Իսկ արտաքին պարտքի ճնշման համար, ավելի լավ կլիներ, որ նախարարը դադարեցներ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի», «Երևանի ՋԵԿ-ի» և համակարգի այլ ընկերությունների՝ վարչական նպատակով իրականացվող շինարարությունները, ծառայողական մեքենաների ձեռք բերումը և այլ նմանատիպ ոչ արտադրական ծախսերը: Մասնավորապես, ԲԵՑ-ի կողմից վերջերս ձեռք բերված Toyota Camry-ից մեկը տրվել է նախարարի տեղակալ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանին: Էլ չենք խոսում, թե նախարարության, որ աշխատակցի քարտուղարուհիները, կանայք և բարեկամներն ուղղակի գրանցված են էներգո համակարգի պետական ընկերություններում:
 
Բացի դա, Աշոտ Մանուկյանի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար դառնալուց հետ, լուրջ խնդիր դարձավ, ոլորտը ոչ մասնագետներով համալրելը:
Մասնավորապես, նրա կադրերից Արթուր Բաղդասարյանը անընդատ սկանդալների կիզակետում է հայտնվում: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» տնօրենի պաշտոնում նշանակումից անմիջապես հետո, Hayacq.com-ը անդրադարձել էր նրա գործելաոճին և աշխատակիցների բազմաթիվ  բողոքներին: 
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» Տաշիր ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ կառավարության որոշումը ընդունելուց հետո, երբ արդեն, Արթուր Բաղդասարյանը, այլևս չէր կարող շարունակել աշխատանքը, Աշոտ Մանուկյանը, վարչապետն ու Գազի Կոլյան  որոշեցին նրան առանց գործ չթողնել: Մտորումներից հետո գտան «համապատասխան» աշխատանքը:
Նրան, Ատոմակայանում, աշխատանքով ապահովելու համար, նախարարը ջանքեր չի խնայել՝ նախ փոփոխել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կանոնադրությունը, ստեղծելով առաջին տեղակալի նոր հաստիք՝ գրեթե բացառիկ լիազորություններով, որի համար, երկար ժամանակ ատոմակայանում խորհուրդ չի հաջողվել հրավիրել, խորհրդի անդամների անհամաձայնության պաատճառով: Հարցը լուծվել է միայն նախարարի` ՀՀ վարչապետի հովանավորության հավաստմամբ: 
Նույն իրավիճաը կրկնվեց  այստեղ: Արթուր Բաղդասարյանը սկսեց նույն ոճով աշխատել  նաև Ատոմակայանում, նորից անցնելով իր սիրած գործին՝ զբաղվել կադրերի ճակատագրով: 
 
«Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի աշխատակիցների բողոքի մասին մամուլում նաև եղան հրապարակումներ: 
 
Մեր տեղեկություններով, նրա, ատոմակայան մուտք գործելուն հաջորդեցին ԲԵՑ-ի մատակարարման բաժնի պետի, գլավոր հաշվապահի, կադրերի պետի տեղափոխությունները ԲԷՑ-ից ՀԱԷԿ: Իսկ տվյալ պաշտոնները զբաղեցրած աշխատակիցներից ոմանք, ՀԱԷԿ-ում շարունակեցին աշխատել տեղակալի  և այլ կարգավիճակով՝ կրելով աշխատանքների ծանր բեռը: Արթուր Բաղդասարյանի թույլատրելիության սահմանը հասել է այնտեղ, որ ԲԷՑ ՓԲԸ-ին պատկանող, Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում, ձեռք բերված Տոյոտա Լենդքրաուզեր 500օօ01 համարանիշի մեքենան, շարունակում է սպասարկել ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Բաղդասարյանին: 
 
Ատոմակայանում նրա գործունեությանն առաջիկայում մենք դեռ կանդրադառնանք:
 
Իսկ ահա ԲԵՑ-ում, նրա պաշտոնավարման ժամանակահատվածում, ընկերության համար, տասնյակ տարիներ աշխատանքներ կատարած, բարձրավոլտ ցանցերում մասնագիտական փորձառություն ունեցող կազմակերպություններից, գրեթե ոչ մեկը չի շարունակել գործնական հարաբերությունները ընկերության հետ: Հայտնվել են նորաթուխ, անփորձ, «ընկերներ», ինչպես նաև մեծ չափաբաժին է հասել վարչապետի հոր կազմակերպությանը՝ «Էներգանորոգում» ԲԲԸ-ին: Մասնավորապես վերջինիս խոշոր շահումներից է՝ Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող, ընկերության «Ագարակ» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ենթակապալի պայմանգրերը: 
 
ԲԷՑ-ում Արթուր Բաղդասարյանի հաջողության գագաթնակետը, մոտ 400մլն արժողությամբ, ճաշարանի կառուցման պայմանագիր կնքելն էր, մինչդեռ, ընկերությունում շատ ծրագրեր դադարեցվել և կասեցվել են ֆինանսական միջոցների սղության պատճառով:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը, ընկերությունում իրականացվող վերակառուցման ծրագրերից մեկի ենթակապալառուի փոփոխության և ընկերության «Հարավային» մասնաճյուղի տնօրեն Արտակ Հովակիմյանին պատկանող «Բիգ Էներգո» ՍՊԸ-ին նշված Ծրագրի ենթակապալի պայմանգիրը շնորհելու արդյունքում, վերջինիս փոխանցված կանխավճարի հաշվին, ձեռք է բերել նոր Merseders Benz S դասի ներկայացուցչական և բարձրակարգ ավտոմեքենա:
 
Մենք նաև անդրադարձել էինք այն փաստին, որ Արթուր Բաղդասարյանը, նույնիսկ ամեն ինչ անտեսելով, հարազատ քրոջը՝ Ալիսա Բաղդասարյանին նշանակել էր իր ղեկավարած պետական հիմնարկի ֆինանսական տնօրենի պաշտոնում: Ճիշտ է մեր հրապարակումից հետո Ալիսա Բաղդասարյանն ազատվեց աշխատանքից, սակայն Արթուր Բաղդասարյանը, հանճարեղ հնարամտությամբ և նախարարի օժանդակությամբ, քրոջը տեղափոխեց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ՝ որպես ֆինանսական գծով փոխտնօրեն: 
 
Իսկ ամենա զավեշտալին այն է, որ Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ նախկին տնօրեն Արթուր Բաղդասարյանը, երկար տարիներ լինելով գազի ոլորտի աշխատող, էներգետիկ ոլորտում ունենալով ընդամենը մեկ տարվա աշխատանքային ստաժ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի կողմից պարգևատրվում է հուշամեդալով: Ինչպես տեղեկանում ենք նախարարությաան կայքից՝ հետաքրքիր է այն փաստը, որ բազմաթիվ այլ փորձարու մասնագետների կողքին, որոնք պարգևների են արժանացել, Արթուր Բաղդասարյանի հուշամեդալով պարգևատրման փաստը չի հրապարակվել, պատճառը կարծում ենք պարզ է: 
Թերևս այս ամենը ներկայիս կառավարության հովանավորչության մեջ ամենասարսափելի երևույթը չէ….

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր