Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

26 մայիս 2018 13:45

Հիմա ժամանակն է, հետո դժվար կլինի դիրքը փոխելը

Հիմա ժամանակն է, հետո դժվար կլինի դիրքը փոխելըԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ եթե Երևանը պահանջում է Արցախի մասնակցություն բանակցությանը, ապա դա նշանակում է խաղաղ գործընթացի ավարտ: Մամեդյարովը այդպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը, Արցախի բանակցային լիարժեք կողմ լինելու մասին: Նիկոլ Փաշինյանն իրականում չի պահանջել Արցախի մասնակցություն, ըստ այդմ դրա մասին խոսելը նշանակում է նենգափոխել հարցը: Փաշինյանը ընդամենը հստակ արձանագրել է, որ Արցախի ճակատագրի վերաբերյալ լիարժեք կարող է բանակցել միայն Արցախը, ըստ այդմ դրանից հրաժարվելն է խաղաղ գործընթացից հրաժարում:

Այսինքն, Ադրբեջանն է հրաժարվում խաղաղ գործընթացից, երբ մերժում է Արցախի հետ բանակցության հնարավորությունը: Հայաստանի արտաքին գործերի նոր նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին հայտարարել է, որ ներկայումս կարևոր է վերներգրավումը բանակցային գործընթաց, իհարկե հայկական շահերի, Արցախի անվտանգության և ինքնորոշման իրավունքի գերակայության պայմաններում: Զոհրաբ Մնացականյանը վերներգրավման մասին խոսելով՝ անշուշտ նկատի ունի պարզապես նոր իշխանության հանգամանքը, քանի որ թե Առաջին դեմքն է նոր, թե արտաքին գործերի նախարարը, ըստ այդմ խնդիր կա բանակցային գործընթացի մեջ մտնել բառի ավելի շատ բուն իմաստով, քանի որ կա մանրամասների իրազեկման խնդիր:
Մյուս կողմից սակայն, հայկական կողմը ներկայումս հնարավորություն ունի մտնել գործընթացի մեջ ոչ միայն մանրամասներին տեղեկանալով, այլ նաև իր հետ բերելով նոր տարրեր ու մանրամասներ, նոր գաղափարներ ու շեշտադրումներ:
Ավելին, ներգրավում կամ վերներգրավում անհրաժեշտ է հենց այդ տրամաբանությամբ, հենց սկզբից սահմանելով նոր իշխանության ամուր դիրքեր, ոչ թե կանգնելով հին իշխանության դիրքերին: Ամուր էին դրանք, թե ոչ, դա այլ հարց է, բայց դրանք հին իշխանության դիրքերն էին և նոր իշխանությունը, իր նոր և ավելի ուժեղ ներքին դիրքերով, պետք է բանակցային գործընթաց մտնի այդ ներքինին համարժեք: Այդ տեսանկյունից թերևս առնվազն անհրաժեշտ շեշտադրումների մակարդակում զինվել այն գաղափարով, որ Ադրբեջանն է տորպեդահարում խաղաղ գործընթացը ոչ միայն ռազմական շանտաժով ու հրադադարի խախտումներով, այլ նաև խոչընդոտելով բանակցային լիարժեքությանը, այսինքն Արցախի ներգրավմանը որպես լիարժեք կողմ: Իհարկե դա նվազագույնն է, որ պետք է առաջ մղի հայկական կողմը, սակայն խիստ կարևոր է մտնել գործընթաց նոր դիրքով, հակառակ դեպքում արդեն նախկին դիրքերում մտնելու պարագայում ավելի ու ավելի դժվար է լինելու փոխել դիրքը:
Առավել ևս, որ Հայաստանն ամենևին չի հրաժարվում Ադրբեջանի հետ հանդիպումներից, այլ ընդամենը հրաժարվում է դրանց ընթացքում Արցախի անունից և Արցախի համար որևէ պարտավորություն ստանձնելուց, մնալով բացառապես Արցախի անվտանգության հարցում պարտավորվածության և պատասխանատվության շրջանակում: Ընդ որում, թերևս կարևոր է դառնում նաև այդ շրջանակի ոչ միայն դե ֆակտո քաղաքական, այլ իրավական ուրվագծման առավել աշխույժ ու նկատելի գործընթացի առնվազն մեկնարկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր