Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

26 մայիս 2018 20:45

ԿԳ նախարարությունում միլիոնների հասնող անարդյունավետ ծախս կա. Արայիկ Հարությունյան

Կրթության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա»,- այսօր «Թումո» կենտրոնում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը մասնակցում էր «Նոր սերնդի կրթությունը հարթակի ձևավորումը 1-ին քայլ» միջոցառմանը: Այս ձևաչափով համագործակցությունը քննարկվել է դեռ նախկին իշխանության օրոք:
Արայիկ Հարությունյանն ասում է` վերջին 2-3 շաբաթում մեր երկրում կրթության նկատմամբ հետաքրքրություն է ձևավորվել, որ մեծանում է։ «Հեղափոխությունից հետո, նոր իշխանություններն այս ոլորտներում պատրաստվում են փոփոխություն բերել՝ ոլորտի մասնագետների հետ համագործակցելով: Դրա կարիքը կա՝ ավելի լավ հայեցակարգեր կրթական ոլորտ բերելու համար»,-ասաց նա` հորդորելով կենտրոնանալ լուծումների վրա: Խնդիրների մասին միշտ է խոսվել, գիտեն:
Ավելին, իր պաշտոնավարման երկու շաբաթվա ընթացքում Արայիկ Հարությունյանն ասում է, որ վերհանել է բազմաթիվ օպերատիվ խնդիրներ: Դրանք լուծելուն զուգահեռ իրենք ռազմավարական ու մարտավարական գործողություններ են իրականացնելու. «Ցանկանում ենք նոր գաղափարներ ներգրավել, այն էլ բոլոր ոլորտներում՝ մանկապարտեզներից սկսած մինչ բուհական կրթություն»:
Նախադպրոցական կրթության ոլորտի խնդիրներին, Արայիկ Հարությունյանը ծանոթ է եղել մինչ նախարար նշանակվելը, այս ընթացքում մի քիչ ուսումնասիրել է նաև միջին մասնագիտական ոլորտը, բուհ-ական ոլորտից էլ տեղյակ է`«ես բուհ-ի մարդ» եմ: Նախարարն ասաց նաև, որ այս բոլոր հարցերին պատրաստվում են լուծումներ տալ ոչ միայն իրենց թիմի մասնագետներով: Այլոց էլ են լսելու:
Առաջնահերթությունների շարքում Արայիկ Հարությունյանը կարևորում է բուհերի ապաքաղաքականացումը, առկա ռեսուրսների ճիշտ բաշխումը: Ասաց. «Մինչ օրս նախարարությունում ահռելի չափով չարդարացված ծախսեր են կատարվել, որոնք հասնում են հարյուրավոր միլիոնների»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր