Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

28 մայիս 2018 13:05

Արագածոտնի մարզում գյուղապետի և քրեական հեղինակության ընդհարումն ավարտվել է կրակոցներով

Արագածոտնի մարզում գյուղապետի և քրեական հեղինակության ընդհարումն ավարտվել է կրակոցներովԵրեկ՝ մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն է և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։ Պարզվել է, որ նրանցից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից մեկին այնուհետև տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Արդեն նշված կենտրոն է ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի հոգի։ Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կարբի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արգամ Պողոսյանն է։ Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։


Դեպքի մասին ArmLur.am-ին որոշ տեղեկություններ են հասել. 

Կարբի գյուղում շրջանառվող տեղեկությունների համաձայն` տուժածներից Արթուր Բաղդասարյանը համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանի եղբայրն է: Նույն լուրերով` դեպքը տեղի է ունեցել համայնքապետի և տեղի քրեական հեղինակություններից մեկի միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով: Խոսքը Քոնչո անունով հայտնի հեղինակության մասին է: 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր