ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

28 մայիս 2018 15:15

Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստան եկել էդ մարդը, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ չի աջակցի Էլթոն Ջոնին

Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստան եկել էդ մարդը, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ չի աջակցի Էլթոն Ջոնին«Արմեն Սարգսյանի դիրքորոշման մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ չի աջակցի Էլթոն Ջոնին, որ նա իր քարոզները Հայաստան բերի: Փաշինյանին ճանաչելով՝ վստահեցնում եմ, որ նա նման բան թույլ չի տա»,-անդրադառնալով աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնի Հայաստան այցին և ԼԳԲՏ համանյքի մասով նրա հայտարարություններին՝ ասել է ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:
«Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստան եկել էտ մարդը: Դե, բայց եկել, եկել է: Դա էլ էդ տեսակն է, եկեք մի քիչ հանդուրժող լինենք: Մեր ազգին հարիր չէ նմաններին պրոպագանդելը: Նրան ընդունել են, որպես աշխարհահռչակ երաժիշտ, որովհետև հյուրընկալ ազգ ենք ու հո չէինք վռնդելու: Քիմ Քարդաշյանին էլ ընդունեցինք: Նա էլ այլասերվածության սիմվոլ է: Դրեցին շրջապատեցին, ասեցին՝ Ցեղասպանություն է քարոզում: Ես դեմ եմ, որ Ցեղասպանությունը ինչ-որ մերկ հետույքով քարոզվի, բայց աշխարհի կարգ է: Նա էլ եկավ ու գնաց: Մենք պետք է պինդ լինենք, որ թույլ չտանք նման բաները ներմուծվեն Հայաստան»,-եզրափակել է Գագիկ Սարուխանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր