Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել          Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար    

28 մայիս 2018 18:10

Ինչո՞ւ Արա Բաբլոյանը ներկա չէր Սարդարաապատի միջոցառումներին

Ինչո՞ւ Արա Բաբլոյանը ներկա չէր Սարդարաապատի միջոցառումներինԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ մայիսի 28-ին, չի մասնակցել Սարդարապատում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է տարածել այս կապակցությամբ:
«Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։ Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։
Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։ Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»,- հայտարարել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր